- 26/11/2022
Ասադի և Էրդողանի հանդիպումը ծրագրված է անցկացնել Մոսկվայում
Վստահելի աղբյուրի տեղեկատվության համաձայն, Բաշար ալ-Ասադի և Էրդողանի հանդիպումը, որի մասին վերջին օրերին համառորեն խոսվում է, ծրագրված է անցկացնել Մոսկվայում։
Ըստ աղբյուրի, այս պահին կողմերը հանդիպման ժամկետի վերաբերյալ դեռ վերջնական որոշման չեն եկել, բանակցությունները դեռ շարունակվում են։ Բայց կարծես թե հանդիպման վայրի հետ կապված պայմանավորվածությունն արդեն կա:
Եթե այս հանդիպումը կայանա, կարծում եմ, դա կլինի ցցուն դիվանագիտական առաջընթաց, որը նաեւ ցույց կտա այն իրական դիրքը, որն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, անկախ հաճախակի հանդիպող սուր տարաձայնություններից: