- 27/11/2022
Ուկրաինան շուտով զենքով օգնող չի ունենա. New York Times (ֆոտո)
ՆԱՏՕ-ի 30 երկրներից 20-ը սպառել են զենքի իրենց պաշարները, որոնք կարող էին մատակարարել Ուկրաինային, գրում է New York Times-ը։
Ըստ դաշինքի ներկայացուցչի, խոսքը առաջին հերթին փոքր պետությունների մասին է: Մնացած տասը դեռևս ի վիճակի են Կիևին զենք և տեխնիկա մատակարարել։ Դրանք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները։
Ինչ վերաբերում է Գերմանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, ապա նրանք նույնպես այնպիսի զենք են ընտրում փոխանցման համար, որպեսզի չհարվածեն Ռուսաստանի Դաշնության տարածքին (խոսքը Ռուսաստանի սահմանների մասին է մինչև հանրաքվեն)։