- 27/11/2022
Գեներալ Սուրովիկինն ամեն ինչ ճիշտ է անում, Կիևը կդիմանա մինչև գարուն. Reseau International
Reseau International-ի ֆրանսիական հրատարակությունը ծավալուն հոդված է հրապարակել «Գեներալ Սերգեյ Սուրովիկինը արմատապես փոխել է Ռուսաստանի օպերատիվ պլանները Ուկրաինայի պատերազմում» վերնագրով։
Դրանում սյունակագիր Վալենտին Վասիլեսկուն նշում է, որ Սուրովիկինը «հրաժարվել է Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի դեմ լայնածավալ հարձակողական գործողություններից» և «ռազմական արշավ է իրականացնում»՝ օգտագործելով «անուղղակի մոտեցում», որի էությունը թշնամուն զրկելն է պատերազմը շարունակելու համար իրեն անհրաժեշտ ռեսուրսներից՝ դրանց ոչնչացմամբ։
«Նոյեմբերի 10-ից Սերգեյ Սուրովիկինը կենտրոնացել է Կիևի ռեժիմի կրիտիկական ենթակառուցվածքի ոչնչացման վրա՝ զանգվածային հարվածներ հասցնելով տարբեր էներգետիկ օբյեկտներին: Ռուս գեներալի գործողությունները ազդում են նաև հակառակորդի ֆիզիկական և բարոյական վիճակի վրա, և ազդեցությունն էլ ավելի կավելանա ցուրտ եղանակին: Ուստի մի սպասեք, որ ռուսական հրթիռային հարձակումները կդադարեն: Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքն այնքան է թուլացել, որ ամեն անգամ, երբ ռուսները նոր օդային հարված են հասցնում, Ուկրաինայի ազգային համակարգը փլուզվում է: Այժմ ամենակարևորն այն է, որ Ուկրաինայում լույսի անջատիչն է գեներալ Սուրովիկինի ձեռքերը»,- գրում է ֆրանսիացի լրագրողը։
Արևմուտքն ավելի ու ավելի շատ զենք ու զինամթերք է ուղարկում ուկրաինական բանակին, որը մինչև վերջերս կարող էր անարգել առաքվել ռազմաճակատ։ Հենց որ ռուսական բանակը անջատում է էլեկտրաէներգիան, Ուկրաինայում կանգ է առնում երկաթուղային տրանսպորտը, կանգ են առնում զենքով, զինամթերքով և առաջնագիծ ուղարկված զորքով գնացքները, որոնք անհրաժեշտության դեպքում անմիջապես կթիրախավորվեն ռուսների կողմից։
Կրիտիկական ենթակառուցվածքների ոչնչացումը էական ազդեցություն կունենա ուկրաինական հասարակության տրամադրության վրա։ Հավանական է, որ շուտով փողոցային բողոքի ակցիաներ կսկսվեն այն պատճառով, որ ուկրաինացիներն այլևս չեն կարող բավարարել իրենց հիմնական կարիքները՝ սնունդ, լույս, խմելու ջուր, ջեռուցում և այլն, նշել է ֆրանսիացի վերլուծաբանը։