• 27/11/2022

«Ռուսաստանը կարող է մեկ օրում կործանել Ուկրաինան՝ առանց միջուկային զենքի կիրառման». Փոլ Քրեյգ Ռոբերթս

«Ռուսաստանը կարող է մեկ օրում կործանել Ուկրաինան՝ առանց միջուկային զենքի կիրառման». Փոլ Քրեյգ Ռոբերթս

Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի նախկին աշխատակից, ամերիկյան քաղաքականության հեղինակավոր գերծիչներից մեկի` Փոլ Քրեյգ Ռոբերթսի կարծիքով՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակումները ցույց են տվել, որ Ռուսաստանը բավականին ունակ է կարճ ժամանակում ոչնչացնել այս երկիրը։

«Ռուսաստանը կարող է մեկ օրում կործանել Ուկրաինան՝ առանց միջուկային զենքի կիրառման»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան այժմ զսպվածություն է ցուցաբերում հարևան երկրի նկատմամբ՝ պատմական ընդհանրության պատճառով։

«Ուկրաինան և նրա ժողովուրդը դարեր շարունակ եղել են Ռուսաստանի կազմում, շատ են խառն ամուսնությունները: Կրեմլը պարզապես չի ցանկանում իր սահմանների մոտ ունենալ աղքատացած և ավերված երկրի ավերակներ»,- ասել է Ռոբերտսը։

Նա հավելել է, որ արևմտյան լրատվամիջոցները ստեղծել են Ռուսաստանի «պարտության» պատկերը, որը շատ ամերիկացիների և եվրոպացիների խեղաթյուրված պատկերացում է տվել ճակատներում տիրող իրավիճակի մասին։