• 28/11/2022

«Վտանգավոր մարդ». Եվրոպայում բացահայտվել է Զելենսկու գաղտնի ծրագիրը

«Վտանգավոր մարդ». Եվրոպայում բացահայտվել է Զելենսկու գաղտնի ծրագիրը

Ֆրանսիան պետք է դադարեցնի զենք մատակարարել Վլադիմիր Զելենսկին, ով ձգտում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, Sputnik-ին ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և «Արի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Անյանը։

«Զելենսկին զոհաբերում է իր ժողովրդին, Զելենսկին ցանկանում է Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ասել է նա՝ Ուկրաինայի նախագահին անվանելով վտանգավոր մարդ։

Պատգամավորը նաեւ կոչ է արել Արեւմուտքին համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրին, որը պետք է ներառի Դոնբասի ռուսալեզու բնակչության պաշտպանությունը եւ չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար։

«Ֆրանսիան պետք է լինի գեներալ դը Գոլի պես Վիետնամի պատերազմի ժամանակ, ինչպես Ժակ Շիրակը իրաքյան պատերազմի ժամանակ. պահպանի դատողության անկախությունը, դառնա իրավարար և առաջարկի իր ծառայությունները՝ իսկապես խաղաղությունը վերականգնելու համար», – եզրափակեց նա: