- 28/11/2022
ՄԻլիոնավոր տոննաներով բեռներ ՌԴ-ից կգնան Իրան. ո՞ր ճանապարհով
Ռուսաստանը Իրանի տարածքով տարեկան 12 մլն տոննա բեռ կփոխադրի։ Ապրանքները կգնան Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ։
Համաձայնագիրը կստորագրեն Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Այս մասին մոսկովյան հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի երկաթուղիների տնօրեն Միադ Սալեհին։
Իհարկե, այս նախագիծը նախ աշխարչհաքաղաքական տեսանկյունից է հետաքրքիր: Սակայն կան որոշ տեխնիկական դետալներ, որոնք շատ բանի մասին են ակմարկում:
Այսպես, այս պահին հիմնական ուղին կարող է լինել ադրբեջանականը: Բայց ահա Այս ուղղությամբ՝ Ադրբեջանից՝ Իրան՝ Աստարա-Ռեշտ հատվածում երկաթուղու թողունակությունն ներկայումս հասնում է տարեկան 6 միլիոն տոննայի: Կա նաեւ Կենտրոնական Ասիայի տարբերակը: Սակայն այս ուղղությամբ փորձնական շարժակազմեր դեռ անցած տարի ուղարկեցին, որը, մեղմ ասած, կողմերին ոգեւորության առիէ չտվեց. մի քանի երկրով անցումը խնդիրների բախվեց:
Կամ էլ, պետք է մտածել, որ Ռուսաստանը հաշվարկները կապել է Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ համաձայնությամբ նախատեսված՝ կովկասյան ճանապարհների գործարկման սցենարի հետ: Այդ դեպքում արդեն, գումարած Աստարա-Ռեշտի 6 միլիոն տոննան, տարեկան բոռնափոխադրումները կարող են հասնել եւ նույնիսկ էականորեն անցնել 12 միլիոն տոննայից: