• 28/11/2022

Ուկրաինայում հասարակությունը սկսել է չհետաքրքրվել պատերազմով

Ուկրաինայում հասարակությունը սկսել է չհետաքրքրվել պատերազմով

Ուշագրավ տեղեկություն է փոխանցում ուկրաինական տելեգրամյան աղբյուրը: Ըստ այդմ.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ փորձագետները սկսել են արձանագրել ռազմական գործում բնակչության ներգրավվածության նվազում։
Մարդիկ հիմնականում ծանոթանում են ընդհանուր լուրերի, սակայն դադարել են արձագանքել տեղեկատվությանը` հերթական հրետակոծությանմասին` «ինչ-որ տեղ, առաջնագծում»:
Սա վկայում է հասարակության հսկայական հոգնածության մասին։

Սա նոյեմբերի վերջերի դիտարկումներն են, եւ զանգվածների մեջ ապատիան միայն կաճի։ Պետք է նորից ջերմացնել հետաքրքրությունը, թե ինչպես կփորձեն դա անել ֆունկցիոներները, ցույց կտա ժամանակը։ Բայց պատերազմը կշարունակվի, ինչպես և քաոսը»: