• 29/11/2022

Լավ օրից չէ, որ «խոդի են տալիս» Օսկանյանի կարգի «քյարթու կադրին»

Լավ օրից չէ, որ «խոդի են տալիս» Օսկանյանի կարգի «քյարթու կադրին»

Փաստն այն է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ չի հա­ջող­վում հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը» եր­կու պարզ պատ­ճա­ռով: Ա­ռա­ջինն այն է, որ Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ ան­դամ է, գու­մա­րած, այս­տեղ են ռու­սա­կան զոր­քե­րը:

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ՆՈՐ ՍՑԵ­ՆԱՐ ԵՆ ՓՈՐ­ՁՈՒՄ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆԵԼ

Երկ­րորդ դե­տա­լը մո­տա­վո­րա­պես նույնն է՝ սա­կայն այս դեպ­քում Ար­ցա­խի հետ կապ­ված: Այն­տեղ ար­դեն ռուս­ներն ու­ղիղ պա­տաս­խա­նատ­վու­թյուն ու­նեն, անգամ հա­մե­մա­տա­բար փոքր գրո­հը կա­րող են ըն­դու­նել, որ­պես Ռու­սաս­տա­նին ուղղ­ված, եւ Ա­լի­եւն այդ փաս­տը չի կա­րող ան­տե­սել, ինչ­քան էլ որ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա:

Այս­պի­սով, կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում սե­փա­կան ծրագ­րերն ա­ռաջ տա­նե­լու հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րին ա­ռա­ջին հեր­թին պետք է, որ Ար­ցա­խումիշ­խող ու­ժե­րը 180 աս­տի­ճա­նով փո­խեն քա­ղա­քա­կան կուր­սը՝ ա­ռաջ տա­նե­լով ռուս­նե­րի հե­ռա­նա­լու տես­լա­կա­նը, մի­ա­ժա­մա­նակ ըն­դու­նե­լով Ադր­բե­ջա­նի կազ­մում մնա­լու սցե­նա­րը: Կար­ծես թե այդ­պես էլ չստաց­վեց գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջո­ցով դրան հաս­նել, եւ հի­մա, երբ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում փո­փո­խու­թյուն­ներ են սկսվել, Վա­շինգ­տո­նը կփոր­ձի դրա­նից օգտ­վել: Ա­մեն դեպ­քում, երբ շրջա­նա­ռու­թյան մեջ են մտնում խո­սակ­ցու­թյուն­ներ, թե Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նը կա­րող է զբա­ղեց­նել«Մեղրիի միջանցքի» գծով խոշորագույն մասնագետ  Վար­դան Օս­կա­նյա­նը, դժվար է այլ բան մտա­ծել:

Ի­րա­կա­նում Ար­ցա­խում մտա­ծո՞ւմ են Օս­կա­նյա­նին ԱԳ նա­խա­րար նշա­նա­կե­լու մա­սին, թե՞ սկսվել է այդ ուղ­ղու­թյամբ քա­րոզ­չա­կան խա­ղը, ո­րը կզար­գաց­նեն մին­չեւ այն մա­կար­դակի, երբ Օս­կա­նյա­նի նշա­նակ­ման հարցն ի­րոք կդառ­նա ռե­ալ: Բայց ա­մեն դեպ­քում, նա­խօ­րե­ին իր հրա­պա­րա­կած հոդ­վա­ծով Օս­կա­նյա­նը ցույց տվեց, որ ինքն ան­ձամբ խա­ղի մեջ է:

Այն, ինչ այդ հոդ­վա­ծով քա­րո­զում է Օս­կա­նյա­նը, ի­հար­կե, գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­ման հաշ­վին կա­րող է աչք շո­յել: Այս­պես, նա ողջ միտ­քը կա­ռու­ցում է նման թե­զի վրա՝ «Հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը պետք է դիր­տար­կել ու­ժի եւ ի­րա­վուն­քի հա­կադ­րու­թյան կամ հա­մադ­րու­թյան կոն­տեքս­տում…»: Այն է, թե­եւ Ա­լի­ե­ւին հա­ջող­վել է հաղ­թել, սա­կայն ան­գամ նա է հաս­կա­նում, որ ի­րա­վուն­քի դաշ­տում ու­նի թույլ դիր­քեր: Այ­սինքն, ե­թե շա­րու­նա­կի մի­այն ու­ժի վրա հույս դնել, ա­պա՝ «Կա­րող է մար­տահ­րա­վեր դառ­նալ մի­ջազ­գա­յին աշ­խար­հա­կար­գի կա­յու­նու­թյա­նը»: Ուս­տի­եւ, վա­խե­նա­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի գոր­ծո­նից, ստիպ­ված կլի­նի կոմպ­րո­մի­սի գնալ: Ու դրա­նից հե­տո Օս­կա­նյա­նը սկսում է քա­րո­զել, թե Բաք­վում հատ­կա­պես սար­սա­փա­հար են իր՝ Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րար նշա­նակ­վե­լու լու­րից, քա­նի որ ին­քը ոչ մի­այն Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ջա­տա­գովն է, տի­րա­պե­տում է դա ա­ռաջ տա­նե­լու նրբու­թյուն­նե­րին, այլ նա­եւ՝ «ռե­ւան­շիստ» է: Իսկ այդ վեր­ջին մտքով Օս­կա­նյա­նը փոր­ձում է հա­յաս­տա­նյան եւ ար­ցա­խյան հան­րու­թյա­նը նե­րար­կել այն միտ­քը, թե ներ­կա­յաց­նում է նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ «ռե­ւան­շիստ­նե­րին», այ­սինքն՝ ոչ մի կապ չու­նի Նի­կո­լի հետ:

Կրկնենք, փա­թե­թա­վո­րու­մը գե­ղե­ցիկ է, սա­կայն դրա տակ «քա­րոզ­չա­կան աղ­բից» բա­ցի, այլ բան չկա: Ա­վե­լին, «վտան­գա­վոր քա­րոզ­չա­կան աղ­բից»: Նախ, այդ ի՞նչ « մի­ջազ­գա­յին աշ­խար­հա­կար­գի կա­յու­նու­թյու­նից» է խո­սում Օս­կա­նյա­նը, ո­րից Ա­լի­ե­ւը պետք է սար­սա­փի: Ո՞ր աշ­խար­հա­կար­գը նա նկա­տի ու­նի, ա­մե­րի­կյան հե­գեմո­նի­ա­յի՞, ո­րի ան­սա­սան լի­նե­լու մա­սին աշ­խար­հին փոր­ձում է հա­մո­զել Վա­շինգ­տո­նը, թե՞ նոր ձե­ւա­վոր­վո­ղի, ո­րի մա­սին խո­սում է մնա­ցած աշ­խար­հը: Կամ այդ ին­չո՞ւ 2020թ.-ին, երբ Ա­լի­ե­ւը հար­ձակ­վում էր, այդ «մի­ջազ­գա­յին աշ­խար­հա­կար­գը» ծպտուն ան­գամ չէր հա­նում: Ու ի՞նչ է, հի­մա, ե­թե Ա­լի­ե­ւը նո­րից հար­ձակ­ման անց­նի, ին­չին գրե­թե ան­թա­քույց է Ա­լի­ե­ւին մղում Օս­կա­նյա­նի հա­րա­զատ Վա­շինգ­տո­նը, Ա­րեւ­մուտքն Ա­լի­ե­ւին Սա­դա­մի օ­րի­նա­կով կա­խե­լո՞ւ է:

Ա­հա այս բո­լոր հե­քի­աթ­նե­րից հե­տո փոր­ձում է «պե­չա­տել» իր ան­փո­խա­րի­նե­լի­ու­թյան գա­ղա­փա­րը՝ դրա­նով ցույց տա­լով, թե ի­րա­կա­նում ինչ խա­ղի մեջ է. «Այն հան­գա­ման­քը, որ նման օ­րա­կար­գով ի­րա­վա­կան մի­ա­վոր կա­րող է ձե­ւա­վոր­վել թե­կուզ չճա­նաչ­ված Ար­ցա­խում, եւ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման հար­ցը նո­րից դուրս գա մի­ջազ­գա­յին հար­թակ, Ադր­բե­ջա­նում ա­ռա­ջաց­նում է ի­րա­կան եւ հիմ­նա­վոր մտա­հո­գու­թյուն: Հե­տեւա­բար, այս օ­րա­կար­գը բյու­րե­ղաց­նե­լը պետք է դառ­նա Ար­ցա­խի եւ, ի վեր­ջո, Հա­յաս­տա­նի ի­րա­կան պաշտ­պան­վա­ծու­թյանն ուղղ­ված բո­լոր ջան­քե­րի հիմ­քը»:

«Նո­րից դուրս գա մի­ջազ­գա­յին հար­թակ»: Այս­տեղ ամ­բողջ հարցն այն է, թե Օս­կա­նյա­նի պատ­կե­րաց­մամբ ի՞նչ ա­սել է «մի­ջազ­գա­յին հար­թակ»: Նկա­տի ու­նի «Մինս­կի խո՞ւմբը», ո­րը գո­յու­թյուն չու­նի, թե՞ ինչ-որ նոր բան է ա­ռա­ջար­կում: Չնա­յած, ինչ էլ ա­ռա­ջար­կի, պատ­կերն ի­րա­կա­նում սա է: Ներ­կա փու­լում ար­ցա­խյան գոր­ծըն­թա­ցը, ակն­հայ­տո­րեն, Ռու­սաս­տան-Ադրբե­ջան-Հա­յաս­տան մի­ջա­կայ­քում է, ե­թե մի­այն Հա­յաս­տա­նը, ինչ­պես պա­հան­ջում է ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը, ինքն ի­րեն խա­ղից դուրս չի հա­նում: Ընդ ո­րում, կրկնենք, Ար­ցախն ու­նի մեկ կա­րե­ւո­րա­գույն ֆունկ­ցի­ա՝ պա­հան­ջում է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյու­նը: Իսկ ա­հա Օս­կա­նյանն ա­ռա­ջար­կում է վե­րա­դառ­նալ ՄԽ-ի կամ նման այլ ձե­ւա­չա­փի փու­լին, ին­չը մեկ բան է նշա­նա­կում՝ Ա­րեւ­մուտ­քի հա­մար դե­պի ար­ցա­խյան խա­ղա­տախ­տակ ճա­նա­պարհ բա­ցել: Նման ի­րա­վի­ճա­կում, ե­թե մի փոքր էլ ար­ցա­խա­հա­յու­թյան «գլխի տակ փա­փուկ բարձ դնեն», թե էս է, «մի­ջազ­գա­յին հար­թա­կը» կլու­ծի ան­կա­խու­թյան հար­ցը: Պետք է մի­այն այդ «խառ­նակի­չ ռուս­նե­րին» հե­ռաց­նել, քա­նի որ նրանք ա­ռա­ջար­կում են ձեր կար­գա­վի­ճա­կի հար­ցը հե­տաձ­գել, չեն ու­զում ձեր ան­կա­խու­թյու­նը:

Մյուս կող­մից, երբ խա­ղի մեջ են դնում այն­պի­սի «քյար­թու կադ­րի», ինչ­պի­սին Օս­կա­նյանն է, դա լավ օ­րից չէ ու խո­սում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ ռե­սուրս­նե­րի սուր պա­կա­սի մա­սին:

Ա­մեն դեպ­քում չմո­ռա­նանք, որ Օս­կա­նյա­նը, ով ժա­մա­նա­կին ան­գամ քրե­ա­կան գոր­ծի մեջ հայտն­վեց՝ ա­րեւ­մուտք­նե­րից խո­շոր փո­ղեր ստա­նա­լու հա­մար, ե­թե հան­կարծ ի­րոք նա նշա­նակ­վի այդ պաշ­տո­նին, ա­պա դա կնշա­նա­կի մեկ բան՝ Ար­ցա­խի վախ­ճա­նից «5 րո­պե պա­կաս» ի­րա­վի­ճակ:

 

ԴԵՌ ՓՈՐ­ՁՈՒՄ ԵՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԵԼ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱ­ԼՈՒ ԽԱ­ՂԸ

Մյուս կող­մից, կար­ծես թե նմա­նա­տիպ մի խաղ էլ Հա­յաս­տա­նում է զար­գա­նում, այս ան­գամ ար­դեն ՀԱՊԿ-ի հետ կապ­ված:

Վեր­ջին օ­րե­րին մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մոլ­ներն իս­կա­կան հրճվան­քի մեջ են, թե տե­սա՞ք Նի­կոլն ինչ «դու­խով» էր խո­սում, ինչ­պես ՀԱՊԿ-ի «պոր­տը տե­ղը դրեց»: Ի­հար­կե, որ «դու­խով» խո­սե­լը, դեռ «պոր­տը տե­ղը դնել» չի նշա­նա­կում, այդ մա­սին չեն խո­սում, ա­սենք՝ մեր զոմ­բի­նե­րին դա առ­հա­սա­րակ հե­տաքր­քիր չէ: Բայց փոր­ձենք հաս­կա­նալ, ի­րա­կա­նում ի՞նչ ե­ղավ:

Փաս­տը սա է. Նի­կո­լը հրա­ժար­վեց ստո­րագ­րել, բայց թե ինչ, բառ ան­գամ չի ա­սում: Ու այս­տեղ պարզ հարց կա. ար­դյոք այն փաս­տա­թուղ­թը, ո­րը պետք է ստո­րագր­վեր, մեզ ինչ-որ բան տա­լո՞ւ էր: Հա­ջոր­դը, երբ չստո­րագր­վեց, Հա­յաս­տանն այդ ինչ-որ բա­նից զրկվե՞ց: Տրա­մա­բա­նո­րեն, եր­կու հար­ցի պա­տաս­խանն էլ դրա­կան է, եւ դա ար­դեն իսկ հու­շում է, որ Նի­կո­լը դրա­նով ոչ թե ՀԱՊԿ մյուս ան­դամ­նե­րին, այլ Հա­յաս­տա­նին հեր­թա­կան ան­գամ վնաս տվեց: Մե՞ծ, թե՝ փոքր, կախ­ված է այդ չստո­րագր­ված փաս­տաթղ­թի տեքս­տից:

Եվ ա­հա, քա­նի որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ չհայտ­նե­ցին, թե ին­չի մա­սին է խոս­քը, թե­եւ դրա­նում ինչ-որ ա­հա­վոր գաղտ­նի­ու­թյուն չկար, փա­կագ­ծե­րը բա­ցեց պաշ­տո­նից հե­ռա­ցող գլխա­վոր քար­տու­ղար Ստա­նիս­լավ Զա­սը: Ըստ նրա, այդ փաս­տաթղ­թով ՀԱՊԿ-ն ա­ռա­ջար­կել է Հա­յաս­տա­նին օգ­նու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի մի ամ­բողջ հա­մա­լիր, այդ թվում՝ ա­ռա­քե­լու­թյան ու­ղար­կում Ադր­բե­ջա­նի հետ սահ­ման՝ ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տե­լու հա­մար: «Ընդ­հա­նուր առ­մամբ, մի­ջո­ցա­ռում­նե­րի այն հա­մա­լի­րը, որն ա­ռա­ջար­կում է ՀԱՊԿ-ը որ­պես օգ­նու­թյուն Հա­յաս­տա­նին, եւ ո­րում կան տար­բեր մի­ջոց­ներ՝ ե՛ւ քա­ղա­քա­կան, ե՛ւ դի­վա­նա­գի­տա­կան, ե՛ւ ռազ­մա­կան, այդ թվում՝ ա­ռա­քե­լու­թյան ու­ղար­կում այս սահ­ման, որ­տեղ այն ի­րա­տե­սո­րեն կգնա­հա­տի ի­րա­վի­ճա­կը, աջակ­ցու­թյուն է ստա­ցել բո­լոր պե­տու­թյուն­նե­րից»: Իսկ այն դե­տա­լը, ո­րը պատ­ճա­ռա­բա­նե­լով, Նի­կո­լը չստո­րագ­րեց փաս­տա­թուղ­թը, ըստ Զա­սի, վե­րա­բե­րում է հե­տե­ւյա­լին. «Մի­ակ բա­նը, ո­րին չի հա­ջող­վել հաս­նել, այն­տեղ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մախմբ­ված գնա­հա­տումն է»:

Հար­ցին նա­յենք այս­պես. իսկ Նի­կո­լը կա­րո՞ղ էր հա­մա­ձայ­նեց­ված փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լով, օ­րա­կար­գում թող­նել «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մախմբ­ված գնա­հատ­ման» հար­ցը: Մի­ան­շա­նակ՝ կա­րե­լի էր բա­նակ­ցե­լով դրան հաս­նել: Ին­չո՞ւ չա­րեց, ե­թե ըն­դու­նենք, որ ի­րոք այդ «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մախմբ­ված գնա­հա­տու­մը» Հա­յաս­տա­նի հա­մար շատ կա­րե­ւոր էր: Թե­րեւս, հար­ցի պա­տաս­խանն այս­տեղ է. ե­թե ստո­րագր­վեր, պար­զա­պես հա­ջորդ օ­րը Նի­կո­լի Ա­լե­նը չէր կա­րող հայ­տա­րա­րել, թե, տե­սա՞ք, ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բան չտվեց: Մի­ա­ժա­մա­նակ, չէ­ին կա­րող նա­եւ «տա­կից» սկսել քա­րոզ, թե պետք է ՀԱՊԿ-ից հե­ռա­նալ: Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ հենց այդ պատ­ճա­ռով է, որ նի­կո­լյան թե­ւը բառ ան­գամ չաս­եց, թե, ի վեր­ջո, ինչ էր ա­ռա­ջար­կում ՀԱՊԿ-ը, եւ հա­նուն ին­չի դա մերժ­վեց:

Կարճ ա­սած, ա­մե­րի­կա­ցի­նե­րը շա­րու­նա­կում են գրո­հել, գոր­ծում են, ինչ­պես միշտ, հնա­րա­գետ, ա­մե­նա­տար­բեր մե­թոդ­նե­րով: Մի­այն թե ամ­բողջ հարցն այն է, որ չնա­յած նման «մանր ա­վան­տյու­րա­նե­րի», Նի­կոլն ի վեր­ջո կկա­րո­ղա­նա՞ գնալ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու ուղ­ղու­թյամբ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ