Մեծ խաղի եզրափակիչը սկսված է

Մեծ խաղի եզրափակիչը սկսված է

Ա­մեն դեպ­քում, ԱՄՆ-ն ի­րոք կով­կա­սյան հար­թա­կում մտա­հոգ­վե­լու ա­ռիթ ու­նի (տե´ս նաեւ https://soyuz.iravunk.am/39413/): Բանն այն է, որ ե­թե ի­րոք հայ-ադրբե­ջա­նա­կան հար­թա­կում ի­րա­վի­ճա­կը հաս­նի կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման փու­լին, եւ ռուս­նե­րը վե­րահս­կեն այն, ա­պա դրա ա­ռաջ բե­րած խնդիր­ներն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար կու­նե­նա գլո­բալ նշա­նա­կու­թյուն:

Այս­պես, նախ հեր­թա­կան լու­րի մա­սին, ո­րը տա­րա­ծեց Ի­րա­նի եր­կա­թու­ղի­նե­րի տնօ­րեն Մի­ադ Սա­լե­հին: Ըստ նրա, Ռու­սաս­տա­նը Ի­րա­նի տա­րած­քով տա­րե­կան 12 մլն տոն­նա բեռ կփո­խադ­րի դե­պի Հնդկաս­տան եւ Պար­սից ծո­ցի երկր­ներ: Հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագ­րել են Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի եր­կա­թու­ղի­նե­րը:

Ի­հար­կե, այս նա­խա­գի­ծը նախ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից է հե­տաքր­քիր: Եվ այդ ա­ռու­մով կան ո­րոշ տեխ­նի­կա­կան դե­տալ­ներ, ո­րոնք շատ բա­նի մա­սին են ակ­նար­կում: Այս­պես, այս պա­հին հիմ­նա­կան ու­ղին կա­րող է լի­նել ադր­բե­ջա­նա­կա­նը: Բայց ա­հա այս ուղ­ղու­թյամբ՝ Ադր­բե­ջա­նից Ի­րան՝ Աս­տա­րա-Ռեշտ հատ­վա­ծում պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով եր­կա­թու­ղու թո­ղու­նա­կու­թյունը կա­րող է հաս­նել տա­րե­կան 6 մի­լի­ոն տոն­նա­յի: Կա նա­եւ Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յով փո­խադ­րում­նե­րի տար­բե­րա­կը: Սա­կայն այս ուղ­ղու­թյամբ փորձ­նա­կան շար­ժա­կազ­մեր դեռ ան­ցած տա­րի ու­ղար­կե­ցին, ո­րը, մեղմ ա­սած, կող­մե­րին ո­գե­ւո­րու­թյան ա­ռիթ չտվեց. մի քա­նի երկ­րով ան­ցու­մը խնդիր­նե­րի բախ­վեց:

Կամ էլ, պետք է մտա­ծել, որ Ռու­սաս­տա­նը հաշ­վարկ­նե­րը կա­պել է Մոսկ­վա-Երե­ւան-Բա­քու ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյամբ նա­խա­տես­ված՝ կով­կա­սյան ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծարկ­ման սցե­նա­րի հետ: Այդ դեպ­քում ար­դեն, գու­մա­րած Աս­տա­րա-Ռեշ­տի 6 մի­լի­ոն տոն­նան, տա­րե­կան բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը կա­րող են հաս­նել եւ նույ­նիսկ է­ա­կա­նո­րեն անց­նել 12 մի­լի­ոն տոն­նա­յից: Ընդ ո­րում, այդ 12 մի­լի­ոն տոն­նան ռու­սա­կան բեռ­ներն են՝ Հնդկաս­տան եւ Պար­սից ծո­ցի երկր­նե­րի հա­մար: Եվ դա դեռ ամ­բողջ պա­հան­ջար­կը չի փա­կում, հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա փու­լում ռու­սա­կան ար­տա­հա­նում­նե­րը (այդ թվում՝ է­ներ­գա­կիր­նե­րը) դե­պի Հնդկաս­տան թռիչ­քա­յին ա­ճի մեջ են: Գու­մա­րած, դե­պի Ի­րան ռու­սա­կան ար­տա­հա­նում­նե­րը, գու­մա­րած՝ հա­կա­ռակ ուղ­ղու­թյու­նը: Այ­սինքն, 12 մի­լի­ոն տոն­նան պետք է բազ­մա­պատ­կել, եւ, հան­րա­գու­մա­րում, ստա­նում ենք այն «Հյու­սիս-Հա­րա­վը», ո­րը հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում Հնդկաս­տա­նը՝ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ մի­ա­սին: Իսկ այդ ծա­վալ­նե­րի դե­պքում ոչ մի­այն ներ­կա ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղու­թյու­նը, այլ նա­եւ կով­կա­սյան բո­լոր կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծար­կումն ան­գամ լու­ծում չէ, կլի­նեն նոր գծե­րի կա­րիք:

Ա­մեն դեպ­քում, երբ, ի դեմս այդ 12 մի­լի­ոն տոն­նա­յի, բա­նը հա­սել է ար­դեն պայ­մա­նագ­րա­յին մա­կար­դա­կի, ա­պա դա ակ­նարկ է, որ մե­գած­րա­գի­րը մտել է գործ­նա­կան փուլ, ին­չը, հաս­կա­նա­լի է, էլ ա­վե­լի է կա­րե­ւո­րում ռուս-իրա­նա­կան թե­ւի հա­մար հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը վե­րահս­կո­ղու­թյու­նից  բաց չթող­նել­ու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Իսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար, չմո­ռա­նանք, որ այդ ծա­վալ­նե­րով բեռ­նե­րը եր­կա­թու­ղով անց­կաց­նե­լը նշա­նա­կում է ծո­վա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ան­կում, որ­տեղ ա­մեր­կաբ­րի­տա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյունն է: Այ­սինքն, հսկա­յա­կան ֆի­նան­սա­կան կո­րուստ­ներ, եւ դա, բնա­կան է, որ նույնկերպ մե­ծաց­նում է Վա­շինգ­տո­նի նկրտում­նե­րը՝ հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջանն իր տես­լա­կա­նով «խա­ղա­ղու­թյան մղե­լու» հար­ցում:

Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ անս­պա­սե­լի խնդիր­ներն ա­ռա­ջա­նում են աչ­քի ա­ռաջ: Օ­րի­նակ, հա­մա­րում է­ին, որ գո­նե ադր­բե­ջա­նա­կան է­ներ­գե­տի­կան լի­ո­վին ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ է: Բայց ա­հա Մոսկ­վա­յի եւ Բաք­վի՝ ար­դեն մեծ աղ­մուկ ա­ռաջ բե­րած նոր գա­զա­յին պայ­մա­նա­գի­րը ե­կավ հու­շե­լու, որ ա­մե­նա­անս­պա­սե­լի զար­գա­ցում­ներն ան­գամ դար­ձել են հնա­րա­վոր: Կամ, օ­րի­նակ, Էր­դո­ղա­նը, ով ար­դեն 10 տա­րի ի­րեն հա­մա­րում է Ա­սա­դի հիմ­նա­կան թշնա­մի­նե­րից մե­կը, հի­մա էլ զոր­քեր է կու­տա­կում Սի­րի­ա­յի սահ­ման­նե­րին: Բայց ա­հա, տա­րած­վել են լու­րեր, որ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս Էր­դո­ղանն ու Ա­սա­դը կա­րող են հան­դի­պել, այն էլ՝ Մոսկ­վա­յում, ո­րը կդառ­նա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում Վա­շինգտ­ո­նի հեր­թա­կան պար­տու­թյու­նը: Նույն կար­գի պար­տու­թյուն է, որ Վա­շինգ­տո­նին ոչ մի­այն չհա­ջող­վեց հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­նել Ի­րա­նում, այլ հի­մա Ի­րանն ու Թուր­քի­ան հա­մա­տեղ դուրս են ե­կել ԱՄՆ-ի ա­ջակ­ցու­թյան տակ գտնվող քրդե­րի դեմ:

Ու Վա­շինգ­տո­նի հա­մար վի­ճա­կը բար­դա­նում է նա­եւ նրա­նով, որ այս ի­րա­վի­ճա­կում, երբ այդ­քան մեծ բե­ռի տակ են հայտն­վել (մի­այն Ուկ­րա­ի­նան ինչ ա­սես ար­ժե), ար­դեն ստիպ­ված են ու­ղիղ բախ­ման մեջ մտնել Չի­նաս­տա­նի հետ: Ա­մեն դեպ­քում, այս օ­րե­րին Չի­նաս­տա­նում հրահր­վող «հե­­ղա­փո­խու­թյան» փոր­ձը նշա­նա­կում է, որ Վա­շինգ­տո­նը գրո­հի մեկ­նար­կը տվել է: Ե­թե չհա­ջող­վի, որն ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, չի հա­պա­ղի Պե­կի­նի պա­տաս­խան հար­վա­ծը…

Այս­քա­նից հե­տո կկա­րո­ղա­նա՞ն պետք ե­ղած ու­շադ­րու­թյան տակ պա­հել Հա­րա­վա­յին Կով­կա­սը, կամ ու­ժե­րը կբա­վա­կա­նաց­նե՞ն:

Մեկ բան հաս­տատ է, խա­ղա­վարտն ար­դեն աչ­քի ա­ռաջ է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ