• 29/11/2022

Տխուր կանխատեսում Կիևի համար Չինաստանից

Տխուր կանխատեսում Կիևի համար Չինաստանից

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները շուտով կկրճատեն ինչպես ֆինանսական օգնությունը, այնպես էլ զենքի մատակարարումները Ուկրաինային տնտեսական հյուծման պատճառով, ասվում է Global Times-ի չինական հրատարակության հոդվածում:

«Ամենահավանական սցենարը Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնության կտրուկ կրճատումն է, մատակարարումները կմնան խորհրդանշական մակարդակի վրա», – ասում են չինացի վերլուծաբանները:

Global Times-ը նշում է, որ եվրոպական երկրները շոշափելիորեն տուժել են ուկրաինական հակամարտությունից, որն ազդել է եվրոպացիների ճնշող մեծամասնության կենսամակարդակի վրա` էլեկտրաէներգիայի բարձր վճարներ, շարունակում է խիստ գնաճ, մինչդեռ Կիևին եվրոպական հասարակությունների հանրային աջակցությունը նվազում է։

«Հավանական է, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, մասնավորապես՝ Սթոլթենբերգը, շուտով կկանգնեն աճող ճնշումների առաջ։ Չնայած այն հանգամանքին, որ դաշինքի գլխավոր քարտուղարը կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել մատակարարումները Ուկրաինային՝ դատելով նրանց փաստացի տնտեսական վիճակից, դա շուտով անտանելի բեռ կդառնա նրանց համար»,- ասում է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Լու Սյանը։

ԱՄՆ-ի և Եվրոպայի հակասությունները հոդվածում նկարագրվում են որպես «գնալով ավելի տեսանելի դերձող»:

«Եվրոպական երկրները հիասթափված են, որ ԱՄՆ-ն իրենց էներգակիրներ է վաճառում բաբրձ ​​գներով, դրանք կտրուկ աճում են էներգետիկ ճգնաժամի ֆոնին: Գնաճի նվազեցման նպատակով Վաշինգտոնի ընդունած օրենքը հարվածում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի շահերին, դա ձեռնտու է միայն հենց ԱՄՆ-ին։ Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ արդեն հասկացել են, որ ԱՄՆ-ն ակնկալում է օգտագործել Ուկրաինայի հակամարտությունը՝ թուլացնելու Ռուսաստանին ու Եվրոպային և մեծացնելու մայրցամաքի կախվածությունը Վաշինգտոնից։

Գերմանական Spiegel-ը, ասես կրկնելով չինացի գործընկերներին, նշում է, որ Բունդեսվերին շտապ զինամթերք է պետք, բայց դրանք արագ արտադրել հնարավոր չի լինի։ Այս պահին, ըստ հրապարակման, գերմանական բանակին պակասում է 20-30 միլիարդ եվրոյի զինամթերք։ Հարկ է նշել, որ այս խնդիրը բարձրաձայնվել է Անգելա Մերկելի օրոք, սակայն Ուկրաինայում հակամարտությունը սրել է իրավիճակը մինչև վերջ։

Կախված զինամթերքի տեսակից՝ պակասուրդը վերացնելու համար կպահանջվի «մի քանի ամսից մինչև երկու տարի», ասել է Բունդեսվերի ասոցիացիայի նախագահ Անդրե Վուստները։ Իսկ դա արդեն իսկ Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելու պարզ ցուցադրում է: