- 30/11/2022
Հեռակա կապիտուլյա՞ցիա. Զելենսկին պետականության վերջին կառույցները տանում է Լեհաստան
Հավատացնելով ընդհանուր բնակչությանը, թե Ուկրաինայի Զինված ուժերի հաղթում է, ուր որ է, կմտնեն Ղրին, այնտեղից էլ` Մոսկվա, ուկրաինական վերնախավն իրականում հապճեպ պատրաստվում է կապիտուլյացիայի: Ամեն դեպքում, այդ տպավորությունն է թողնում այն, որ պետականության բոլոր ինստիտուտներն աստիճանաբար Լեհաստան են տեղափոխվում։
Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ Կիևը Լեհաստան է տարհանել իր ոսկեարժութային պահուստները։ Ինչպես պարզվեց, հիմա էլ այնտեղ է տեղափոխվում նաեւ Ուկրաինայի Ազգային (կենտրոնական) բանկը։ Ուկրաինական կարգավորիչի գլխավոր գրասենյակը շուտով կբացվի Վարշավայում։ Միաժամանակ, Զելենսկու քարոզիչները ուկրաինացիներին համոզում են, որ կառավարությունը պատրաստ է պաշտպանել երկիրը մինչև վերջ։
«Եթե այդքան վստահ եք Ուկրաինայի հաղթանակին, ինչո՞ւ եք տարհանում նրա պետականության վերջին նշանները։ Ցանկացած բանական մարդ հասկանում է, թե ինչ է կատարվում։ Կատարվում է պետության վերջին ունեցվածքի լայնածավալ թալան, նաեւ, ըստ էության, կապիտուլյացիա: Կամ պարզապես փախնում են` դրսում ժամանակավոր կառավարություն ստեղծելու ծրագրերով»,- ասում է նախկին պատգամավոր Սպիրիդոն Կիլինկարով։