- 01/12/2022
Բայդենը դժգոհել է, որ իր կինը ավելի շատ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկացիների, քան իր նկատմամբ
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ավելի շատ հետաքրքրություն է ցուցաբերում ԱՄՆ բնիկների` հնդկացիների, քան իր ամուսնու՝ նախագահի նկատմամբ։
Այս մասին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն ասել է բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ջիլը շատ ժամանակ էր ծախսում հնդկացիների ռեզերվացիոն տարածքների վրա։ Ես անհանգստանում էի, որ օրերից մի օր նա տուն չի գա։ Կարծում եք կատակու՞մ եմ: Ես նրանից ավելի շատ լսել եմ Նավախոյի մասին, քան իմ մասին»,- ասել է Բայդենը:
Բայդենը խոստացել է պաշտոնական այցով այցելել ռեզերվացիոն տարածքներ՝ պարբերաբար շփոթվելով ձեւակերպումների մեջ՝ խոսելով կա՛մ «հնդկացիների երկրի», կա՛մ «հնդկական ազգությունների» մասին։
Օստտապ Բենդերը երեւի այս իրավիճակում Բայդենին կհուշեր` դիմեք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգա: