• 02/12/2022

200 Х-101 թեւավոր հրթիռ պատրաստ է ամեն վայրկյան հարվածել Ուկրաինային (Ֆոտո)

200 Х-101 թեւավոր հրթիռ պատրաստ է ամեն վայրկյան հարվածել Ուկրաինային (Ֆոտո)

Լրատվամիջոցներում շրջանառության մեջ հայտնվեցին լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Էնգելսի ռազմական օդանավակայանում օդ է բարձրացել Տու-90 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնցից յուրաքանչյուրը կրում է 8 Х-101 թեւավոր հրթիռ (մարտի գլխիկի քաշը՝ 500 կգ, թռիչքի հեռահարությունը՝ 5500 կմ, հրթիռն աշխարհում անալոգը չունի): Ըստ կադրերի, տվյալ օդանավակայանում գտնվում է 25 նման ինքնաթիռ, այն է` 200 Х-101 թեւավոր հրթիռ:

Նկատենք, եթե դրանք կրում են սովորական մարտագլխիկներ, ապա այդ տիպի 200 հրթիռը բավական է, որ ուկրաինական էներգետիկ համակարգը լիովին ոչնչանա` երկար ամիսներ վերականգնման հնարավորություն չունենալով: Դեռ մի բան էլ կարող է բաժին հասնել այլ օբյեկտների:

Բայց եթե այդ հրթիռները զինված լինեն ձերմամիջուկային մարտագլխիկներով, այսինքն` Х-102 տարբերակն է, ապա դրանցից յուրաքանչյուրի հզորությունը կարող է հասնել 0.25-1 մեգատոննայի, ըստ մարտագլխիկի: 200 մոգատոննա հզորությամբ 200 հրթիռը 5.5 հազար կմ շառավիղով թե ինչ կարող է անել, դժվար չէ հասկանալ: Ամենաքիրը Եվրոպա, որպես այդպիսին, պարզապես գոյություն չի ունենա:

Բայց երեւի խոսքն այս դեպքում սովորական հրթիռների մասին է, եւ սա մի վերջին նախազգուշացում է կաշտոնական Կրեւին, որն այս օրերին մի գլուխ խոսում է ռուսների նոր զանգվածային հարվածի հավանականության մասին: Իսկ ահա ռուսներն այդ լուսանկարներով ցույց տվեցին, որ հարվածի համար միայն հրաման է պետք: