- 02/12/2022
Ռուսաստանը փորձում իրականացնել իր ռազմական հայեցակարգը. բրիտանական հետախուզության
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզությունը հոկտեմբերի 10-ից Ուկրաինայի էներգետիկ ցանցին հասցված ռուսական զանգվածային հարվածների մեջ տեսել է կրիտիկական թիրախների ոչնչացման ռազմավարական գործողության հայեցակարգի իրականացումը, որը պարունակվում է ռուսական ռազմական դոկտրինում։
Սա, հավանաբար, առաջին օրինակն է, թե ինչպես է Ռուսաստանը փորձում իրականացնել հայեցակարգը, հայտնում են բրիտանական հետախուզության ամենօրյա զեկույցի հեղինակները։
Ռուսաստանը նախատեսում էր հայեցակարգը օգտագործել հեռահար հրթիռներով՝ ոչ թե ռազմական, այլ կարևոր ազգային ենթակառուցվածքներին հարվածելու համար: Խնդիրը բնակչության բարոյալքելն է և, ի վերջո, պետության ղեկավարներին կապիտուլյացիայի ենթարկելը։
Ռուսական հարվածները շարունակում են էլեկտրաէներգիայի խափանումների պատճառ դառնալ՝ հանգեցնելով Ուկրաինայում անխտիր զանգվածային հումանիտար խնդիրների:
Բրիտանական հետախուզությունը կասկածի տակ է դնում այս ռազմավարության արդյունավետությունը, քանի որ, ըստ դրա, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, արդեն սպառել է իր հրթիռների մեծ մասը։
Չնայած, դեռ ամառվանից են բրիտանացիներն այս մասին խոսում, թե` ռուսներն այլեւս հրթիռներ չունեն: