- 03/12/2022
«Ամերիկյան պատերազմի ապագան ծավալվում է Ուկրաինայում». շոտլանդացի պրոֆեսոր
The Atlantic-ը հրապարակել է Շոտլանդիայի Սենտ Էնդրյուսի համալսարանի պրոֆեսոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին գրքի հեղինակ Ֆիլիպս Փեյսոն Օ’Բրայենի հոդվածը: Հետաքրքիր է վերնագիրը. «Ուկրաինայում ծավալվում է ամերիկյան պատերազմի ապագան։ Ուկրաինական ուժերին տրամադրվող օգնությունն ավելին է, քան ԱՄՆ-ի երկարատև միջամտությունն Աֆղանստանում»: Մի բառը` «միջամտություն»` Միացյալ Նահանգների հետ կապված ինչ-որ բան արժե։
Ասեմ էությունը՝ ով ուզում է՝ կարդա ամբողջական տարբերակը։
«ԱՄՆ ռազմական օգնությունն Ուկրաինային աննախադեպ արդյունավետ է, հատկապես, երբ համեմատվում է Աֆղանստանում ԱՄՆ երկարատև և չարաբաստիկ ռազմական միջամտության հետ: Գեներալ Մարկ Միլին ասել է. «Ուկրաինացիները ոչ մեկին չեն խնդրում, որ կռվեն իրենց համար… Նրանք չեն ցանկանում, որ իրենց համար կռվեն ամերիկացի զինվորները, բրիտանացիները, գերմանացիները, ֆրանսիացիները կամ որևէ այլ մեկը: Իրենք իրենց համար կպայքարեն»։
Միլիի մեջբերումը պատահական չէ: Ամբողջ փաստարկը հանգում է նրան, որ առանց ամերիկյան զորքերի տեղակայման` ռազմական աջակցություն ցուցաբերելը Ուկրաինային օգնելու լավագույն միջոցն է։ Որովհետեւ կոնֆլիկտին ուղղակի միջամտությունից ԱՄՆ-ին հաջողվում է խուսափել։
Հեղինակը օրինակներ է բերում. 1980-ականներից ԱՄՆ-ը կրկին ու կրկին փորձել է հասնել բովանդակալից արդյունքների, սակայն իրականությունը հաճախ հակառակն է եղել: Շատ դեպքերում միջամտությունը դառնում է հակաարդյունավետ: Նման հակամարտությունները նաև ավելի մեծ չափով բևեռացնում են ամերիկյան հասարակությունը, ինչի մասին վկայում է ԱՄՆ ներգրավվածությունը Վիետնամում, Իրաքում և, ավելի քիչ, Աֆղանստանում: Խուսափելով ցամաքային պատերազմներից, հենվելով ֆինանսական օգնության, առաջադեմ տեխնոլոգիաների, հետախուզության և նույնիսկ դիվանագիտական համակարգման ու համագործակցության վրա՝ ԱՄՆ-ն ավելի արդյունավետ է գործում, քանի ուղղակի պատերազմում:
Պրոֆեսորը հիշում է Վիետնամը, որտեղ ԱՄՆ-ը «վերջացավ սաբոտաժի ենթարկելով իր սեփական ջանքերը, աստիճանաբար մի կողմ քաշելով Հարավային Վիետնամի բանակը և պարբերաբար խաթարելով Հարավային Վիետնամի կառավարության լեգիտիմությունը: Տեղական ուժերին փոխարինելով՝ ԱՄՆ ռազմական առաջնորդները պատճառաբանեցին, որ ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածությունը կհասնի հիմնական նպատակներին՝ չհասկանալով, թե ինչպես է ԱՄՆ-ի ավելի շատ անձնակազմի տեղակայումը փոխում և բարդացնում հակամարտությունը»:
Թեև Սառը պատերազմում Ամերիկայի մեծագույն հաջողություններից շատերը ներառում էին հակամարտության կողմերից մեկին օգնելը, այլ ոչ թե ամերիկյան զորքերը մարտի ըուղարկելը:
ԱՄՆ-ի չմիջամտելու համար կան նաև տնտեսական պատճառներ. «Ամերիկայի տնտեսական անկումը մնացած աշխարհի համեմատ իրական է: Տնտեսական և տեխնոլոգիական հզորությունը դարձել է ավելի ցրված ամբողջ աշխարհում, և ժամանակի ընթացքում ռազմական հզորությունը հավանաբար կհետևի նույն օրինակին: Ավելին, նա կարծում է, որ Ուկրաինային արևմտյան օգնությունն այնքան արդյունավետ է եղել, որ այժմ որոշ ձայներ պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է զսպի Ուկրաինային և ստիպի նրան բանակցություններ վարել»։
Եզրակացությունը հետաքրքիր է. «Աֆղանստանի և Ուկրաինայի դասերը պետք է օգնեն Ամերիկային պլանավորել, օրինակ, թե ինչպես լավագույնս օգնի Թայվանին` պաշտպանվել մայրցամաքային Չինաստանից ապագա ներխուժումից»:
Այսինքն՝ շոտլանդացի պրոֆեսորը հասկանում է, որ նույնիսկ այնտեղ, եթե ինչ-որ բան լինի, առանց ԱՄՆ-ի չի արվի։