- 03/12/2022
Երկրների մեծ մասը չի աջակցում Բայդենին Ուկրաինայի հարցում. Newsweek
Շատ երկրներ դատապարտել են Արևմուտքի գործողությունները Ուկրաինայի իրավիճակում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Newsweek ամսագիրը։
«Արևմուտքից դուրս ավելի ու ավելի շատ երկրներ դժգոհ են ռազմական գործողությունների հետ կապված տնտեսական ծախսերից: Բայց ճիշտ է նաև, որ աշխարհի մեծ մասը չի ցանկանում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ, սահմանափակել իր տարբերակները՝ ընտրելով կամ Վաշինգտոնին կամ Մոսկվային: Փաստը մնում է փաստ, որ Ուկրաինայի հակամարտության ժամանակ աշխարհի մեծ մասն ալիքի նույն երկարության վրա չէ, ինչ ԱՄՆ-ն ու Եվրոպան»։