• 03/12/2022

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վճռական ճակատամարտ է լինելու». ուկրաինացի քաղաքագետ (Տեսանյութ)

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վճռական ճակատամարտ է լինելու». ուկրաինացի քաղաքագետ (Տեսանյութ)

Ուկրաինան և Ռուսաստանը կանցնեն հարձակման՝ նպատակ ունենալով մինչև տարեվերջ առավելագույն օգուտ քաղել, ասել է ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է ելք դեպի Ազովի ծով Մելիտոպոլի և Բերդյանսկի միջոցով, իսկ Ռուսաստանին՝ Դոնբասի ամբողջական ազատագրումը։

«Այժմ ռազմական գործողությունների ինտենսիվացում է լինելու: Գումարած, եղանակը թույլ է տալիս, քանի որ այս երկու շաբաթը ցեխն անանցանելի է, իսկ զինտեխնիկա քիչ ունենք, թրթուրավոր զրահամեքենաներ։ Իսկ անիվավոր տարբերակը, թեթև տարբերակը, իհարկե, այստեղ չի աշխատում։ Հողն արդեն սառչում է։ Կարծում եմ՝ վճռորոշ երկու շաբաթ է սպասվում»,- կարծում է քաղաքագետը։