• 04/12/2022

Բրիտանիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ. Բրիտանիայի ԶՈՒ նախկին հրամանատար

Բրիտանիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ. Բրիտանիայի ԶՈՒ նախկին հրամանատար

«Միացյալ Թագավորությունը գտնվում է Մոսկվայի հետ ռազմական առճակատման ինչ-որ ձևի մեջ, թեև մարդկանց մեծամասնությունը չի կարող դա գիտակցել»,- ասել է բրիտանական զինված ուժերի նախկին հրամանատար լորդ Հութոնը։

Բրիտանացի ռազմական առաջնորդը Լորդերի պալատին ասել է, որ դա ներառում է մարտավարություն կիբերանվտանգության, էներգետիկայի, սննդի, տնտեսական պատժամիջոցների, ապատեղեկատվության, քաղաքական սպանությունների, վստահված ահաբեկչության և այլ ոլորտներում: