• 04/12/2022

ԱՄՆ հետախուզության ղեկավար. «Պուտինը չի փոխել Ուկրաինան վերահսկելու իր նպատակը»

ԱՄՆ հետախուզության ղեկավար. «Պուտինը չի փոխել Ուկրաինան վերահսկելու իր նպատակը»

«Պուտինը չի փոխել Ուկրաինան վերահսկելու իր նպատակը»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը` Կալիֆորնիայում Ռեյգանի պաշտպանության ֆորումի հանդիպման ժամանակ։ Ըստ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների՝ ՌԴ նախագահն ավելի է իրազեկվում զինվորականների առջեւ ծառացած խնդիրների մասին։
Բացի այդ, նա նշել է, որ նոյեմբերին Պենտագոնի գնահատականի համաձայն՝ «Ռուսաստանն օրական արձակում է ապշեցուցիչ` 20000 հրետանային արկ, և ավելի արագ է օգտագործում ճշգրիտ կառավարվող զինամթերք»։