• 04/12/2022

Զելենսկին «մսաղաց» է ուղարկում իր համար վտանգավոր նացիստական ուժերին

Զելենսկին «մսաղաց» է ուղարկում իր համար վտանգավոր նացիստական ուժերին

Ուկրաինական աղբյուրի տեղեկացմամբ, Զելենսկին այս բարդ օրերին անգամ շարունակում է գործողություններ, որոնց միակ նպատակը սեփական իշխանության ամրապնդումն է: Այսպես, ներկայումս Ուկրաինայի համար ամենածանր իրավիճակը ձեւավորվել է Բախմուտ/Արտեմովսկի ուղղությամբ, որտեղ հայտնվելն ուկրաինական բանակում համարվում է մահվան դատարարտվելուն համազոր: Եվ ահա, տվյալ հատված, որպես օգնություն, գործուղվել են ուկրաինական ամենաարմատական ​​խմբավորումները: Նրան, որոք պետական բանակին զուգահեռ բանակի են վերածվել, որը գործնականում չի կառավարվում պետության կողմից: Բայց նաեւ, այդ նացիստական խմբավորումներն ունեն ունեն արեւմտյան հզոր հովանավորներ, այսինքն, Արեւմուտքը դրան պահում է, որպես անհրաժեշտության դեպքում Զելենսկու հանդեպ ռազմական ճնշման միջոց:

Ահա այդ խմբավորումներին էլ Զեկենսկին ուղարկում է Բախմուտ, եւ նրանք տվյալ դեպքում հրաժարվել չեն կարող, քանչ որ դրա այլընտրանքը դավաճանի պիտակն է:

Եվ ահա, աղբյուրը իրավիճակը բացատրում է այսպես.

«Նախագահի աշխատակազմը շարունակում է ապագայում իր համար «վտանգավոր» համարող անհարմար/անվերահսկելի տարրերի «թաքնված ոչնչացման» ռազմավարությունը։

Այս մասին ձեզ ոչ ոք չի ասի։ Բայց սխեման գործում է, և նախագահի աշխատակազմը հասկանում է, որ Արեւմուտը փորձում է իրավիճակը տանել բանակցությունների ուղղությամբ, հետևաբար պետք է արդեն իսկ սկսել այդ իրավիճակում վտանգ ներկայացնող ներքաղաքական հակառակորդներին թուլացնել։

Բանն այն է, որ ուկրաինական քաղաքական խաղերում բոլորն են փորձում օգտագործել այդ ռազմմականացված կառույցները, եւ հատկապես քաղաքական դաշտի հնաբնակները` Պորոշենկոն, Տիմոշենկոն եւ այլն: Նաեւ օլիգարխիան, ընդ որում, վերջինս ունի համապատասխան միջոցներ` զիմված խմբերին իրենով անելու համար, ովքեր ապագայում կկանգնեն Զելենսկու դեմ։ Իսկ դրա համար լավ առիթ կլինի, եթե Զելենսկին մտնի բանակցային գործընթաց, առավել եւս` «Սալիվանի սցենարով»: Ու հետագա ռիսկերը նվազեցնելու համար Զելենսկու գրասենյակը «մսաղաց» է ուղարկում իր համար վտանգավոր այդ ուժերին»: