- 04/12/2022
Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված 4 ապստամբի
Իրանում կիրակի առավոտյան մահապատժի են ենթարկվել «Սիոնիստական ռեժիմի հետախուզության հետ կապված խռովարարների ցանցի անդամները»: Այս մասին հայտնում է երկրի դատական համակարգի մամուլի ծառայությունը։
Չորս բանտարկյալներ Հոսեյն Օրդու-Խանզադեն, Շահին Իմանի Մահմուդաբադը, Միլադ Աշրաֆի Աթբաթանը և Մանուչեհր Շահբանդի Բոջանդին, ովքեր մեղադրվում էին Իսրայելի հետ համագործակցելու և մարդկանց առևանգելու մեջ, դատապարտվեել էին մահապատժի։
Այս տարվա մայիսին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Մոսադի հետ կապված ապստամբների ձերբակալության մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հայտարարության համաձայն, խումբը Մոսադի սպաներից հրահանգներ է ստացել, թե ինչպես օգտագործել մարտական հրացանները՝ կրիպտոարժույթի դիմաց մարդկանց առևանգելու համար: