• 05/12/2022

Ճակատամարտ Արտյոմովսկի համար. ուկրաինական վիրավորների հոսքը գալիս է Լիմանի հիվանդանոց (ֆոտո)

Ճակատամարտ Արտյոմովսկի համար. ուկրաինական վիրավորների հոսքը գալիս է Լիմանի հիվանդանոց (ֆոտո)

Հարյուրավոր անդամահատված ուկրաինական զինվորականներ տեղափոխվում են Արտյոմովսկի մոտակա քաղաքների հիվանդանոցներ, այս մասին հայտնում է իտալական Corriere della Sera թերթի թղթակիցը, ով այցելել է Կրասնի Լիմանի հսպիտալներից մեկը։

Բժիշկները նշում են, որ իրենց մոտ են բերում ծանր վիրավոր ուկրաինացի զինյալներին, արտակարգ դեպքերում վիրահատում են առանց անզգայացման, մնացածներին ուղարկում են Կիև և Դնեպր։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի հսկայական կորուստների մասին, նրա խոսքերը հաստատում են արևմտյան շատ լրատվամիջոցներ, իսկ Կիևը կտրականապես հերքում է այդ տեղեկությունը։