• 05/12/2022

Եվրահանձնաժողովի ղեկավարը զգուշացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի սպառնալիքի մասին

Եվրահանձնաժողովի ղեկավարը զգուշացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի սպառնալիքի մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև նոր առևտրային պատերազմի սպառնալիքի մասին՝ կապված գնաճի նվազեցման ամերիկյան օրենքի հետ։ Այդ մասին Ֆոն դեր Լեյենը հայտարարել է կիրակի օրը ելույթ ունենալով Բրյուգեի Եվրոպայի քոլեջում։

Նրա խոսքով, Բրյուսելը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել եվրոպական տնտեսությունը պաշտպանելու համար։ «ԵՄ-ն կպատասխանի այս օրենքին համարժեք և ուշադիր հավասարակշռված ձևով: Առևտրային նոր պատերազմի սկիզբը չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի շահերից»,- ընդգծել է Ֆոն դեր Լեյենը:

Նրա խոսքով, այս օրենքի կատարումը կարող է հետաձգել ԱՄՆ-ում ներդրումները և հազվագյուտ ռեսուրսների մատակարարումը, ինչը խիստ անհրաժեշտ է Եվրամիությանը, մասնավորապես, այլընտրանքային էներգիայի զարգացումը շարունակելու համար։

Ֆոն դեր Լեյենը կոչ է արել Միացյալ Նահանգներին «հաշվի առնել Եվրոպայի մտահոգությունները» և «ապահովել գործողությունների ավելի սերտ համակարգում, ինչպես նաև փոխգործակցություն՝ արևմտյան տնտեսություններին «կարևոր ռեսուրսներով» ապահովելու համար, որոնցից մի քանիսի արդյունահանումն ու վերամշակումն «այժմ ամբողջությամբ գտնվում է մեկ երկրի՝ Չինաստանի ձեռքում»։