• 05/12/2022

Սպանվել է Կադիրովի գլխավոր քննադատը

Սպանվել է Կադիրովի գլխավոր քննադատը

Շվեդիայում սպանվել է ընդդիմադիր չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, որին անվանում են Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի գլխավոր քննադատը, հայտնում են ԶԼՄ-ները։

Այսպես, Telegram 1ADAT ալիքը գրում է, որ Թումսոն «գիշերը գնդակահարվել է մի խումբ մարդկանց կողմից»։ Հաղորդվում է նաև, որ հատուկ ծառայությունները թաքցրել են Թումսո Աբդուրախմանովի եղբորը։

«Ազատություն» ռադիոկայանն իր հերթին հայտնում է, որ բլոգերը սպանվել է դեկտեմբերի 2-ի գիշերը։ Շվեդիայի իրավապահ մարմիններն այս մասին դեռ մեկնաբանություն չեն տվել։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Աբդուրախմանովը դադարեցրել է շփումները դեկտեմբերի սկզբին։ Հետո եղել են վարկածներ, որ Կադիրովի քննադատին կարող էին սպանել։

Թումսո Աբդուրախմանովը չեչեն քաղաքական և հասարակական գործիչ է, Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության քաղաքական կուսակցության նախագահ, քաղաքական բլոգեր, այլախոհ, Իչկերիայի և նրա անկախության կողմնակիցը:

Նա արտագաղթել է Շվեդիա, որտեղ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին պաշտոնապես ստացել է քաղաքական ապաստան։