• 05/12/2022

Իտալական լրատվամիջոցները հաստատել են Ուկրաինայի սարսափելի կորուստները Արտեմովսկի մոտ

Իտալական լրատվամիջոցները հաստատել են Ուկրաինայի սարսափելի կորուստները Արտեմովսկի մոտ

Իտալական «Corriere della Sera» օրաթերթը հաստատում է Ուկրաինայի սարսափելի կորուստները Արտեմովսկի (Ուկր. Բախմուտ) մոտակայքում։

Հրապարակման թղթակիցը, ով այցելել է առաջին գծի մոտ գտնվող հիվանդանոց, նկարագրել է իր տեսած սարսափները՝ այնտեղ բոլոր հարկերը արյունոտվել են, կես ժամում բժիշկները անդամահատել են չորս զինյալների ոտքերը, մեկին էլ թողնելով առանց ձեռքերի։

Բժիշկները թղթակցին ասել են, որ միայն իրենց հիվանդանոցում են օրական միջինը 100 ծանր վիրավորի ընդունում։