• 06/12/2022

Ես սխալ թույլ տվեցի, որ քվեարկեցի Ջո Բայդենի օգտին. Օլիվեր Սթոուն

Ես սխալ թույլ տվեցի, որ քվեարկեցի Ջո Բայդենի օգտին. Օլիվեր Սթոուն

Օլիվեր Սթոունը սխալվել է, երբ քվեարկել է Ջո Բայդենի օգտին 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին ամերիկացի հռչակավոր ռեժիսորը խոսել է սերբական Politika թերթին տված հարցազրույցում։
«Ես սխալ թույլ տվեցի, որ քվեարկեցի այս մարդու [Ջո Բայդենի] օգտին: Ես իսկապես մտածում էի, որ նա ծերանում է և ավելի հասուն և նվազ մարտունակ կլինի, քանի որ նրա ծագումը ահավոր մարտական ​​է:

Նա շփոթում է Ռուսաստանն ու Պուտինին՝ մտածելով, որ Պուտինից ազատվելու դեպքում նա կվերահսկի Ռուսաստանը, ինչպես Ելցինի ժամանակաշրջանում, բայց դրանք միայն երազանքներ են։ Ռուսաստանը շատ համախմբված է Պուտինի շուրջ»,- կարծում է ռեժիսորը։