• 06/12/2022

Անօդաչուն հարձակվել է Կուրսկի օդանավակայանի վրա (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անօդաչուն հարձակվել է Կուրսկի օդանավակայանի վրա (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կուրսկում անօդաչու թռչող սարքը հարձակվել է օդանավակայանի վրա, այս մասին քիչ առաջ ասել է Կուրսկի շրջանի ղեկավար Ռոման Ստարովոյտը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով Կուրսկի օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել նավթի պահեստավորման բաքում։

Տուժածներ չկան, հրշեջները այս պահին մարում են կրակը։

Օդանավակայանն այժմ չի ընդունում քաղաքացիական թռիչքներ և ընդգրկված է այն 11 օդային նավահանգիստներում, որտեղ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հատուկ գործողության սկզբից սահմանափակումներ է մտցրել թռիչքների համար։