• 06/12/2022

Կուրսկում անօդաչու թռչող սարքը հարձակվել է օդանավակայանի վրա. հրդեհվել է նավթի պահեստը (լուսանկար, տեսանյութ)

Կուրսկում անօդաչու թռչող սարքը հարձակվել է օդանավակայանի վրա. հրդեհվել է նավթի պահեստը (լուսանկար, տեսանյութ)

Ռուսաստանի Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով՝ օդակայանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին Telegram-ում գրել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

Պաշտոնյայի խոսքով՝ հրդեհ է բռնկվել նավթի պահեստում, տուժածներ չկան։
«Հրդեհը տեղայնացվում է, տեղում աշխատում են բոլոր հատուկ ծառայությունները»,- ասել է նա։

Կուրսկի շրջանի օդանավակայանի մոտ գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհը տեսել են հեռվից՝ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Ըստ ականատեսների՝ ծխի սև ամպերը տարածվել են մեծ հեռավորության վրա։

Օդանավակայանից բռնկված հրդեհը տեսել են քաղաքի մի քանի թաղամասերի բնակիչներ։ Հրդեհը տևել է ավելի քան մեկ ժամ։