• 06/12/2022

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ասադ-Էրդողան հանդիպման համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ասադ-Էրդողան հանդիպման համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ` Սիրիայի և Թուրքիայի միջև և հարթակ տրամադրելով երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը RT Arabic-ին տված հարցազրույցում։

«Համոզված եմ, որ նման հանդիպումների անցկացման հարցում լուրջ և հստակ մոտեցում է պետք, որպեսզի այդ հանդիպումը միայն ֆորմալ բնույթ չկրի, որպեսզի դրական արդյունքներ գրանցվեն, որոնք անհրաժեշտ են թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, և «ինչ վերաբերում է մեզ, մենք ողջունում ենք նման քայլը: Մենք միշտ պատրաստ ենք բավարարել ինչպես մեր սիրիացի ընկերների, այնպես էլ մեր թուրք գործընկերների կարիքները: Մեր միջնորդությամբ նման հանդիպումների համար մենք միշտ պատրաստ ենք ռուսական հարթակ տրամադրել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է երկու երկրների ղեկավարության քաղաքական կամքից։