• 06/12/2022

Պուտինը պատրաստվում է Բելառուսից հարձակվել Կիևի վրա. իսրայելցի ռազմական փորձագետ

Պուտինը պատրաստվում է Բելառուսից հարձակվել Կիևի վրա. իսրայելցի ռազմական փորձագետ

Պուտինը պատրաստվում է Բելառուսից հարձակվել Կիևի վրա: Այս մասին հայտարարել է իսրայելցի ռազմական փորձագետ Գրիգորի Թամարը։ Նրա կարծիքով՝ Բելառուսում կենտրոնացած է մոտ 100 հազար ռուս զինվորական։

«Վերջին շաբաթների իրադարձություններն ինձ ստիպում են մտածել, որ գուցե Պուտինը, քանի որ նա բազմիցս զարմացրել է մեզ իռացիոնալ գործողություններով, որոնք չունեն ռազմական օպերատիվ իմաստ, նա կարող է նորից դա անել։ Այսօր չեմ բացառում, որ Բելառուսից Կիևը նորից գրոհելու փորձ կատարվի։ Ռուսական կողմը, անկախ կորուստներից, ակնկալում է ամբողջությամբ վրեժ լուծել ողջ արշավի համար»,- ասել է Թամարը։