• 06/12/2022

Ռուսական օդանավակայաններին հարվածը ցույց տվեց, որ Ռուսաստանը վտանգի տակ է. Bloomberg

Ռուսական օդանավակայաններին հարվածը ցույց տվեց, որ Ռուսաստանը վտանգի տակ է. Bloomberg

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Սարատովի և Ռյազանի շրջաններում ռուսական ռազմական օդանավակայանների վրա հակամարտության «վտանգավոր փուլ» են տարել։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։ Դա Պուտինին ցույց տվեց, որ Ռուսաստանը վտանգի տակ է, եւ հիմա նա այդ փաստը պետք է իր հաշվարկներում նախատեսի:

«Արևմտյան գործընկերները կատարվածից հետո պետք է ստիպեն Կիևի իշխանություններին զերծ մնալ նման հարձակումներից»,- ավելացնում է Bloomberg-ը։ Այդ ջանքերը պետք է գործադրեն ԱՄՆ-ը և արևմտյան երկրները, որպեսզի նվազեցնեն հակամարտության հետագա զարգացման և դրան ՆԱՏՕ-ի անմիջական միջամտության ռիսկը։ Հաշվի առնելով, որ խոսքը միջուկային լիցք կրող օդանավակայանների մասին է, եւ դա Մոսկվայի համար հիմք է, որ վտանգը չեզոքացնելու համար ցանկացած քայլի դիմի: