• 06/12/2022

Սուրովիկինը փոխել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մարտավարությունը. Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար

Սուրովիկինը փոխել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մարտավարությունը. Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար

Սուրովիկինը փոխել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մարտավարությունը: Սուրովիկինի նշանակումից հետո ՌԴ ԶՈւ-ն ավելի շատ գրոհայիններ է օգտագործում և ուժեղ ճնշում գործադրում արևելյան ճակատում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Արևելյան ճակատում իրավիճակը շատ լարված է, հակառակորդն ամեն օր գրոհում է մեր ստորաբաժանումները։ Մարտավարությունը, հիմնականում, մենք նկատում ենք, որ փոխվել է Սուրովիկինի նշանակմամբ։ Ավելացել են օդային և հրթիռային հարվածները։ Հակառակորդն անցավ գրոհային ջոկատների մարտավարությանը»,- ասել է Սիրսկին ICTV հեռուստաալիքի եթերում։