• 07/12/2022

Ռուսական օդանավակայաններին հարվածել են բրիտանական անօդաչուներով. ուկրաինական աղբյուր

Ռուսական օդանավակայաններին հարվածել են բրիտանական անօդաչուներով. ուկրաինական աղբյուր

Ուշագրավ տեղեկատվություն է տրամադրել ուկրաինական աղբյուրը:

Ըստ այդմ. «Նախագահի գրասենյակի մեր աղբյուրը հայտնել է, որ Ռյազանի շրջանի «Դյագիլևո» և Սարատովի շրջանի «Էնգելս» օդանավակայանների վրա հարձակումներն իրականացվել են ոչ թե հին խորհրդային, այլ` ժամանակակից անօդաչու թռչող սարքերով, որոնք նախագահի աշխատակազմը ստացել է բրիտանական հատուկ ծառայություններից։ Գործողությունն իրականացվել է արբանյակային պատկերների միջոցով իրական ժամանակում, ինչը հնարավորություն է տվել հարվածել ինքնաթիռների լիցքավորման պահին և ամբողջ զինամթերքով` հաշվելով զինամթերքի պայթեցումը, ինչպես Ղրիմի օդանավակայաններում»:

Չմոռանանք, որ հարվածից անմիջապես հետո ամերիկացիները սկսեցին արդարանալ, թե իրենք ոչ մի հեռահար զենք չեն տվել ուկրաինացիներին: Բայց հիմա, եթե ապացուցվի, որ հարվածը հասցվել է բրիտանացիների տրամադրած զենքով, այլ ոչ թե հին խորհրդային նմուշի անօդաչուներով, ապա դա մեկ բան կնշանակի` Բրիտանիայի հարձակումը ռուսական միջուկային օբյեկտի վրա, հաշվի առնելով, որ միջուկային զինատեսակներ պարունակող ստրատեգիական ռմբակոծիչների օդանավակայանը հանդիսանում է միջուկային օբյեկտ: