• 07/12/2022

Ամերիկացիները վերջին «դեղին քարտը» ցույց տվեցին Զելենսկուն

Ամերիկացիները վերջին «դեղին քարտը» ցույց տվեցին Զելենսկուն

Այն բանից հետո, երբ Ուկրաինան հարվածեց ռուսական օդանավակայանների վրա (քչերն են կասկածում, որ դա արվել է բրիտանացիների միջոցով), ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինն արագորեն զանգահարել է Զելենսկու գրասենյակի ներկայացուցչին (Զելենսկին այդ պահին փախել էր առաջնագծի հատված): Ուկրաինական աղբյուրների փոխացմամբ, խոսակցությունը եղել է առավել քան կոշտ:

Ըստ այդ աղբյուրների, Վաշինգտոնում Կիեւի այդ քայլի մեր ջարզ տրամաբանություն են տեսնում: Դրանով Զելենսկին փորձում է հակամարտությունն արագորեն տեղափոխել այլ` ավելի բարձր մակարդակ` դրա մեջ ներքաշելով գոնե մեկ ՆԱՏՕ-ական պետության: Դա մեկ անգամ արվել է` Լեհաստանում ուկրաինական հրթիռի հետ կապված միջադեպի դեպքում, երբ Կիեւն ակնկալում էր, որ Լեհաստանը կոշտ կարձագանքի։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն արագորեն մարեց «միջադեպը»` Ուկրաինային ցուցադրական կերպով թույլ չտալով նույնիսկ հետաքննությանը մասնակցել։

Այս դեպքում հաշվարկն այն էր, որ Ռուսաստանի Դաշնությունը «կուլ չի տա» և կտրուկ պահանջներ կներկայացնի ՆԱՏՕ-ին։ Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, ըստ աղբյուրի, հասկանալով, թե իրական նպատակը որն է, հայտարարեց, որ հարվածել են հին խորհրդային անօդաչուներով, այսինքն` դա միայն Կիեւի արարքն է։ Հիմնական բանակցությունները, իհարկե, անմիջապես տեղի ունեցան ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականների միջև, իսկ ամերիկացիները վերջին «դեղին քարտը» ցույց տվեցին Զելենսկուն, քանի դեռ նա չի հասցրել աշխարհը ներքաշել միջուկային պատերազմի մեջ: