- 07/12/2022
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին. WP
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Կիևն է կանգնած Սարատովի, Ռյազանի և Կուրսկի մերձակայքում գտնվող ռուսական օդանավակայանների վրա հարձակման հետևում, թեև Ուկրաինայի իշխանությունները պաշտոնական լռություն են պահպանում։ Այս մասին նա անանունության պայմանով խոսել է ամերիկյան Washington Post թերթի հետ զրույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում վառելիքի ցիստեռնի պայթյունի հետևանքով՝ երեք մարդ է մահացել։
Telegram Baza ալիքը հայտնել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ռուսաստանի Սարատովի մարզում գտնվող օդանավակայանի վրա։ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ քաղաքի բնակելի թաղամասերում արտակարգ իրավիճակներ չեն եղել, անհանգստության պատճառներ չկան, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքները չեն տուժել։