- 07/12/2022
Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է ՌԴ-Իրան երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին
Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին հայտարարել է ՌԴ-Իրան համագործակցության համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին։
«Մենք կստորագրենք երկարաժամկետ համապարփակ համաձայնագիր հարաբերությունների վերաբերյալ ոչ շատ հեռու ապագայում»,- ասել է դեսպանը` ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում միջոցառման ժամանակ՝ չնշելով փաստաթղթի ստորագրման վայրն ու ժամանակը։
Այս պահին երկրների միջև կա համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ, որը ստորագրվել է Մոսկվայում դեռ 2001 թվականին։
Պայմանագիրը կնքվել է տասը տարի ժամկետով, ինքնաբերաբար երկարաձգվում է հինգ տարին մեկ անգամ, եթե պայմանագրի կողմերից մեկը մյուսին գրավոր չի հայտնում այն դադարեցնելու իր մտադրության մասին համապատասխան ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ:
Կողմերը ներկայումս աշխատում են հարաբերությունների նոր համաձայնագրի վրա։