- 08/12/2022
ԵՄ երկրները վախենում են առանց սննդի մնալուց և խնդրում են կրճատել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. Financial Times
Եվրոպական մի քանի երկրներ խնդրել են Եվրահանձնաժողովին` կրճատել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները՝ այնտեղից սննդամթերքի արտահանումը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով փաստաթղթերին։
Դժգոհների թվում են եվրոպական առաջատար երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Բելգիան և Պորտուգալիան։
Այս երկրների ներկայացուցիչների կողմից գրված փաստաթղթում ասվում է, որ երբեմն եվրոպական նավահանգիստներում պարենային ապրանքներ մնում են շատ երկար, քան անհրաժեշտ է՝ պայմանավորված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական խմբերի և անհատների հետ գործարքներ կնքող ընկերությունների մտավախությամբ։
«Ներկայիս իրավական իրավիճակը խթանում է պատժամիջոցների քննադատությունը, որոնք արդյունավետորեն խոչընդոտում են սննդամթերքի և պարարտանյութերի առևտուրը», – մեջբերում է Financial Times-ը փաստաթուղթը:
Բացի այդ, երկրները պահանջում են հստակ պարզաբանումներ այն պատժամիջոցների մասով, որոնք կազատեն պատասխանատվությունից «միջոցները կամ տնտեսական ռեսուրսները», որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական և պարենային ապրանքներ գնելու, ներմուծելու, արտահանելու կամ փոխադրելու համար:
Միայն թե, այդ երկրները ոչ թե իրենց իսկ մասնակցությամբ գործող ԵՄ-ին պետք է բողոքեն, այլ` ԵՄ-ի փաստացի կառավարող ԱՄՆ-ին: