- 08/12/2022
ԱՄՆ-ից նոր նախազգուշացում են արել Կիևին
Վլադիմիր Զելենսկին պետք է դադարեցնի Ղրիմը Կիևի ռեժիմի վերահսկողությանը վերադարձնելու կոչերը, հակառակ դեպքում նա վտանգում է կորցնել արևմտյան գործընկերների աջակցությունը՝ էսկալացիայի բարձր ռիսկի պատճառով, ասել են սյունակագիրներ Լիանա Ֆիքսը և Մայքլ Քիմաժը Foreign Affairs-ի հոդվածում։
«Ղրիմը կարող է իսկական «կարմիր գիծ» լինել Վլադիմիր Պուտինի համար, եւ Ուկրաինային աջակցող որոշ երկրներ շատ անհանգստացած են էսկալացիայի վտանգով։ Դրանց թվում են Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը»,- ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակները նշել են, որ թերակղզին ռազմավարական մեծ արժեք ունի։ Ղրիմը գրավելու Կիևի փորձը բացասաբար կանդրադառնա երկրի իմիջի վրա, որն ամբողջությամբ կախված է Արևմուտքի ռազմական և տնտեսական աջակցությունից։
Երկուշաբթի օրը WSJ-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ը գաղտնի ձևափոխել է HIMARS համակարգերը, որոնք հանձնվել են Ուկրաինային, որպեսզի Կիևի ռեժիմը թույլ չտա դրանք օգտագործել ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տունն այս գործողությունն անհրաժեշտ է համարել Մոսկվայի հետ հակամարտության ռիսկը նվազեցնելու համար։