- 08/12/2022
2023 թվականի փետրվարին գեներալ Սուրովիկինը կթակի Կիևի դարպասները. Newsweek
2023 թվականի փետրվարին գեներալ Սուրովիկինը կթակի Կիևի դարպասները։ Այս մասին գրել է Newsweek-ը:
Հրապարակման հեղինակների կարծիքով՝ Պուտինը հույսը չի դրել Ուկրաինայի կոշտ դիմադրության կամ Արևմուտքի միջամտության վրա, սակայն հայտնվելով նոր իրավիճակում՝ նախագահը փոխել է իր ռազմավարությունը։ Նա ազատ է արձակել սեփական «Գեներալ Շերմանին», որը կստիպի Ուկրաինային ոռնալ։
«Փետրվարը Կիևի դարպասների մոտ կգտնի գեներալ Սուրովիկինին։ <…> Հենց Ուկրաինայի հարուստ սև հողը սառչի, կսկսվի ռուսական զանգվածային հարձակումը: Փաստորեն, այն արդեն սկսվել է Բախմուտի կարևոր տրանսպորտային հանգույցից, որը վերածվել է ուկրաինական Վերդենի: Մենք ակնկալում ենք Բախմուտի անկումը և կանխատեսում ենք, որ առանց Արևմուտքի շատ ավելի մեծ աջակցության, Ռուսաստանը հաջորդ ամառ կվերագրավի Խարկովը, Խերսոնը և Դոնբասի մնացած հատվածները: