• 08/12/2022

Զելենսկու թիմը սկսում է ամենածանր տրամադրությունների մեջ հայտնվել

Զելենսկու թիմը սկսում է ամենածանր տրամադրությունների մեջ հայտնվել

Կիեւում կարծես թե սկսում են ծանր տրամադրությունների մեջ հայտնվել: Այսպես, եթե մինչ այս ակնկալում էին, որ կօգտվեն Հանրապետական ​​կուսակցության պառակտումներից` կապված Թրամփի լիդերության հետ, եւ արդյունքում կկարողանան ստանալ ինչպես հանրապետականների մի մասի, այնպես էլ` դեմոկրատների աջակցույթյունը, սակայն դա աչքի առաջ փլուզվում է:

Այսպես, ամերիկյան լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ Հանրապետական ​​կուսակցությունը միգուցեեւ ներքին տարաձայնություններ ունի, սակայն համախմբվել և արդեն փորձել է քվեարկել Ուկրաինային հատկացվող ֆինանսավորումը ստուգելու բանաձեւի շուրջ։ Արդյունքում, բանաձեւի երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ 2023 թվականին Բայդենը կբախվի Կոնգրեսի կոշտ դիրքորոշմանը` Ուկրաինային օգնության հարցում։

Մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ ո´չ Կիեւը եւ ո´չ էլ Բայդենի թիմը պարզապես չեն կարող պահանջված մանրամասնությամբ ներկայացնել, թե կոնկրետ ինչի է ուղղված Ուկրաինային հատկացված միջոցները: Բալարն են հասկանում, որ ամերիկյան հարկատուների փողերի մի էական մասը գնացել է, մեղմ ասած, ոչ նպ-ատակային ուղղություններով, այդ թվում` կուտակվել է օֆշորներում, վերածվել է տարբեր երկրներում թանկար-եք գույքի եւ այլն: Այսինքն հետաքննությունը, որը նախաձեռնել է Կոնգրեսը, կարող է իսկական կատաստրոֆա դառնալ Բայդենի համար: Հանրապետականների իրական նպատակը հենց դա է. պետք է նախ «մորթել արջին», որից հետո իրար մեջ կլուծեն ներքին տարաձայնությունները: Սակայն, որպեսզի այդ գլխավոր նպատակը լուծվի, պետք է զոհաբերեն Զելենսկուն: Ընդ որում, նաեւ Բայդենը կարող է իրեն փրկելու համար օրակարգ բերել այնթեզը, թե իրեն եւս խաբել են, ամեն ինչ Զելենսկին է գողացել: Մինչդեռ նման ակնարկն անգամ բավական է, որ Ուկրաինան այլեւս մեկ ցենք անգամ չստանա` մենակ մնալով ռուսների հետ:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…