• 10/12/2022

Ռուսաստան-Իրան հարաբերությունները վերաճում են լիարժեք պաշտպանական գործընկերության

Ռուսաստան-Իրան հարաբերությունները վերաճում են լիարժեք պաշտպանական գործընկերության

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները վերածվում են լիարժեք պաշտպանական գործընկերության, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով, անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական աջակցության դիմաց Ռուսաստանն Իրանին տրամադրում է ռազմատեխնիկական աննախադեպ մակարդակի աջակցություն, և իրենք ակնկալում են, որ այդ համագործակցությունը կավելանա։

Քիրբին ասել է, որ Ռուսաստանը կարող է Իրանին ուղղաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել, և Իրանը համապատասխանաբար Ռուսաստանում անօդաչու սարքերի արտադրություն կհիմնի։ Ասվել է նաեւ իրանական հրթիռների հնարավոր մատակարարման մասին։

Բացի այդ, նա խոսել է Ռուսաստանի և Իրանի միջև հնարավոր ապագա համագործակցության մասին՝ նոր սպառազինությունների մշակման և անձնակազմի պատրաստման հարցում։

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Ռուսաստանը Իրանին մատակարարում է իր նորագույն սպառազինությունը՝ անօդաչու թռչող սարքերի դիմաց։ Մասնավորապես, որ օդից չէ, որ Իրանը հիպերձայնային հրթիռներ ունեցավ: