• 11/12/2022

Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրեց` հասել եք մի սահմանագծի, որից այն կողմ ուղիղ բախումն է

Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրեց` հասել եք մի սահմանագծի, որից այն կողմ ուղիղ բախումն է

Երեկ երեկոյան Ուկրաինայի Զինված ուժեր ամերիկյան «HIMARS»-ներով հարվածել են Մելիտոպոլին։ Իսկ դա նշանակում է, որ ուկրաինական բանակը ունի այդ զինատեսակի ավելի մեծ հեռահարությամբ (ավելի քան 80 կմ) հրթիռներ, որոնք ԱՄՆ-ն մինչ այս չէր տրամադրում: Հաշվի առնելով, որ այն կետից, որտեղից նրանք կարող էին հարված հասցնել մինչև հարվածի վայր առնվազն 90 կմ է:

Հասկանալի է, սրան կհաջորդի ուկրաինական էներգետիկ համակարգին նոր հարվածները, եւ այս անգամ հնարավոր է, որ ռուսական ուժերը լիովին կոչանչացնեն այն: Սակայն սրանով հանդերձ, խնդիրը մի փոքր այլ է:

Այն, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մեծ հեռահարությամբ հրթիռներ, հաստատում է արեւմտյան աղբյուրների այն տեղեկատվությունը, որ Վաշինգտոնը «Դաբրո» է տվել Կիեւին` հարվածել բուն Ռուսաստանին (մինչ նոր տարածքների ներառումը):

Ու հաշվի առնելով այդ փաստը, դեռ նախօրեին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվրանգության խորհրդի նիստ էր պահանջել` ներկայացնելով խաղաղ բնակավայրերին ամերիկյան հրթիռներով հարվածելու փաստը: Սակայն նիստի իրական իմաստը մի փոքր այլ էր: Այս նիստում ՌԴ-ի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մի շարք միանգամայն հասկանալի հայտարարություններ արեց: ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել եւ տրամադրում է այն քանակությամբ զենք եւ ֆինանսներ, որ գերազանցում է անգամ ՆԱՏՕ-ական առանձին երկրների տարեկան ռազմական ծախսերը: Նաեւ. «Բացի զենքի մատակարարումից, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Կիևին տրամադրում են նաև հետախուզական տեղեկատվություն, այդ թվում՝ արբանյակներից, ուկրաինական ստորաբաժանումներին տրամադրում են ինտերնետ կապ, վարժեցնում և հրահանգավորում նրանց։ Եթե ​​սրան գումարենք հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր օտարերկրյա վարձկաններին և ու մասնավոր ռազմական կառույցների անդամներին, որոնց ներկայությունը տեղեկանում ենք նրանց դիակներից և ռադիոհաղորդակցություններից, հարց է առաջանում՝ իսկապե՞ս ուկրաինացիները դեմ են ռուսական բանակին այս երկրում»,- հայտարարեցՎասիլի Նեբենզյան:

Նա նաեւ հավելեց. «Մենք հաստատ գիտենք, և դա մեկ անգամ չէ, որ անուղղակիորեն հաստատել են Կիևը և Վաշինգտոնը, որ ամերիկացի մասնագետները ներգրավված են այդ կայանքների շահագործման մեջ։ HIMARS-ի թիրախավորումն իրականացվում է ամերիկյան ռազմական արբանյակների օգնությամբ, և ԱՄՆ զինվորական անձնակազմը ցամաքում համակարգում է արբանյակային հետախուզությունը, ճշգրիտ կոորդինատները ներբեռնում կայանքի ծրագրային ապահովման մեջ և վերահսկում կայանքների արդյունավետությունը, թվարկում է գործողությունների կարգն ու հաջորդականությունը…»։

Իմաստն ակնհայտ է. ՌԴ-ն այսիսով, ակնակրկի տեսք տալով, պարզ հայտարարութմ է, որ ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի բանակը պատերազմի մեջ է մտել Ռուսաստանի հետ: Սրա հաջորդ քայլը կարող է լինել այդ փաստն արդեն Մոսկվայի կողմից պաշտոնապես ֆիքսելը: Այսինքն, ՌԴ-ն պաշտոնապես կֆիքսի, որ պատերազմի մեջ է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ` դրանից բխող հասկանալի հետեւանքներով հանդերձ: Կարճ ասած, Մոսկվան այս կերպ Վաշինգտոնին զգուշացրեց` հասել եք մի սահմանագծի, որից այն կողմ ուղիղ բախումն է: Մնացածն արդեն ամերիկացիների որոշելիքն է:

 

Источник: https://rusvesna.su/news/1670699809