• 11/12/2022

Ինչ սպասել 2023թ.-ին. կանխատեսում են եվրոպական բանկիրները

Ինչ սպասել 2023թ.-ին. կանխատեսում են եվրոպական բանկիրները

Դանիական ներդրումային Saxo Bank-ի մասնագետները մի շարք կանխատեսումներ են ներկայացրել 2023 թվականի համար: Բանկի կանխատեսումների հիմնական իմաստն այն է, որ գալիք տարի համաշխարհային տնտեսությունը ռազմական ռելսերի վրա: Բացի այդ.

?Միլիարդատերերի մի խումբ կմիավորվի տրիլիոն դոլար արժողությամբ էներգետիկ նախագծի համար:

?Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա:

?Ոսկին կթանկանա մինչև 3 հազար դոլար մեկ ունցիայի դիմաց, քանի որ գնաճը կերկարաձգվի:

?OPEC-ի երկրները, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը դուրս կգան ԱՄՀ-ից և առևտրում կօգտագործեն նոր պահուստային արժույթ` յուան:

?Եվրամիությունը կձևավորի իր զինված ուժերը:

?Մեծ Բրիտանիան հանրաքվե կանցկացնի Brexit-ի վերացման վերաբերյալ:

?Գների համատարած վերահսկողության ուժեղացում կսկսվի;

?«Հարկային կայանների» (ըստ էության` օֆշորների) արգելքը կոչնչացնի մասնավոր և վենչուրային ներդրումային համակարգը: