- 11/12/2022
Կրեմլը որոշել է շարունակել հրթիռային հարվածները կենսական ենթակառուցվածքներին. MI6
Ըստ ուկրաինական աղբյուրի տեղեկատվության.
«MI6-ը նախագահի գրասենյակին փոխանցել է հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ Կրեմլը որոշել է շարունակել հրթիռային հարվածները կենսական ենթակառուցվածքներին ողջ ձմռանը՝ Ուկրաինայի արդյունաբերական ներուժը ոչնչացնելու նպատակով: Ռուսաստանը ձգտում է պատերազմը վերածել ձգձգվող հակամարտության՝ առավելագույն վնաս հասցնելով Ուկրաինայի տնտեսությանը, որպեսզի Արևմուտքն ամբողջությամբ ֆինանսավորի մեր երկրի բյուջեն և ծախսերը: Այն է` ստիպված լինի կերակրել ողջ Ուկրաինային: Կամ կարող է հրաժարվել, եւ դա արագորեն կտանի Ուկրաինայի պարտությանը»։