• 12/12/2022

Կոսովո. ինչ է փոխվել գիշերվա ընթացքում

Կոսովո. ինչ է փոխվել գիշերվա ընթացքում

Կոսովոյի հյուսիսում կրակոցները շարունակվել են ողջ գիշեր։ Տեղի բնակիչների խոսքով՝ լսվել են նաև պայթյուններ՝ տեղի սերբ բնակչությունը կրակում է ոստիկանների հետ։

Այսպես, Ժիտկովացի և Զվեչանի բնակիչները պատմում են, որ քաղաքներում հանգիստ է եղել, բայց կրակում են ծայրամասերում և պարագծի երկայնքով։ Լսվել են նաև պայթյուններ։

Այժմ Կոսովոյում իրավիճակը շարունակում է սրվել, և արդեն հայտնի է, որ այսօր առավոտյան տեղի դպրոցները չեն բացվելու, երեխաները անորոշ ժամանակով մնում են տանը։

Ժիտկովեցում և Զվեչանում մարդիկ շարունակում են բարիկադներ պահել, հսկայական քանակությամբ տեխնիկա է քաշվել դեպի սահմանազատման գիծ։

Եվ այսպես, Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ նոր պատերազմի հավանականությունն աչքի առաջ մեծանում է ահագնացող տեմպերով: Դեռ որոշ բանակցությւոններ վարվում են, սակայն արդյունքը տեսանելի չէ:

Եթե այստեղ էլ պատերազմ բռնկվի, ապա դա Եվրոպայի համար ծանրագույն վիճակ է առաջացնում: Փոխարենը, շահում են ամերիկացիներն ու բրիտանացիները: Չնայած մյուս կողմից, եթե ամերիկացիների ուշադրության եւ զենքի մի մասն ուղղվի դեպի Կոսովո, դա համապատասխան չափով կթուլացնի ուշադրությունն Ուկրաինայի ուղղությամբ: Այս դեպքում շահողը կդառնա Մոսկվան: