- 12/12/2022
Ուկրաինայի հակամարտությունը գրեթե չի հետաքրքրում ԱՄՆ-ի բնակչությանը
Ուկրաինայի հակամարտությունը քիչ է հետաքրքրում ԱՄՆ-ի բնակչությանը: Այս փաստը բխում է Morning Consult-ի անցկացրած նոր հարցումից:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գտնվում է ամերիկացիների հասարակական գիտակցության ծայրամասում: Համաձայն Morning Consult համաշխարհային վերլուծական ընկերության (կապիտալացումը` ավելի քան մեկ միլիարդ դոլար) հարցումների՝ հարցվածների միայն 24%-ն է դա համարում արտաքին քաղաքականության լուրջ խնդիր։
Այն 11-րդ տեղն է զբաղեցնում միջազգային խնդիրների ընդհանուր ցանկում՝ ըստ ամերիկացի քաղաքացիների։ Մոտավորապես այնքան, որքան Չինաստանի հետ հակամարտությունը եւ Իրանի միջուկային ծրագիրը: Ու, բնական է, որ երբ այս «հետնապահ» գործընթացների համար Բայդենը հսկայական փողեր է ծախսում, ԱՄՆ-ին հասցրել է միջուկային բախման շեմին, ամերիկացիների մետ հարցեր են առաջանում: