• 13/12/2022

Արևմուտքը անհարմար հարցեր ունի Զելենսկու համար. Newsweek

Արևմուտքը անհարմար հարցեր ունի Զելենսկու համար. Newsweek

Վերջերս Կիևի կողմից կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հալածանքների աճը կփոխի արևմտյան հանրության վերաբերմունքը Ռուսաստանի հետ հակամարտության նկատմամբ, գրել է Newsweek-ի սյունակագիր Ջոնաթան Թոբինը:

Նրա կարծիքով՝ արեւմտյան երկրների համար գնալով դժվարանում է աչք փակել Ուկրաինայի նախագահի գործողությունների վրա։

«Սա Զելենսկու բռնապետական ​​ռեժիմի վերջնական ապացույցն է և կվնասի նրա՝ որպես 21-րդ դարում ժողովրդավարության համար պայքարողի համբավը», – ասել է Թոբինը։

Հրապարակման հեղինակն ընդգծել է, որ Զելենսկին երկար ժամանակ հաջողությամբ շահագործում էր արևմտյան լրատվամիջոցների կողմից պարտադրված դրական իմիջը, որի շնորհիվ ամերիկացի հարկատուների հաշվին հսկայական միջոցներ են լցվել Կիև։

Միևնույն ժամանակ, Ուկրաինան ամենևին էլ եվրոպական արժեքների հենակետ չէ, և Զելենսկին, օգտագործելով Ռուսաստանի հետ հակամարտությունը որպես պատրվակ, բացահայտ ավտորիտար քաղաքականություն է վարում, ասել է Թոբինը։ Եկեղեցու հետապնդումները պետք է ցրեն ցանկացած գաղափար, որ ամերիկացիները պաշտպանում են արևմտյան արժեքներն ու ազատությունները այս առճակատման մեջ:

«Եթե նախագահ Բայդենը և նրան աջակցող լրատվամիջոցները շարունակելու են խնդրել ամերիկացիներին` վճարել պարտվողական, ձգձգվող հակամարտության համար, որը բացի տառապանքից ոչինչ չի բերում, այլ ոչ թե դրդում է դադարեցնել այն, նրանք պետք է գոնե ազնիվ լինեն այն մարդու հետ, ով ստանում է այս բոլոր գումարները»,- եզրափակեց լրագրողը։