- 13/12/2022
«Ադրբեջանցի ազգայնամոլները սադրում են ռուս խաղաղապահներին». ռուսական աղբյուր (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական հասկանալի հետք ունեցող աղբյուրները, որոնք հիմնականում կենտրոնացած են ուկրաինական պատերազմի թեմայի ուղղությամբ, սկսել են անդրադառնալ նաեւ Լաչինի միջանցքի թեմային: Ու այն ուղղվածությամբ, որ շատ բանի մասին է հուշում:
Աղբյուրներից մեկը նկարագրում է այս իրավիճակը.
«Շուշիում՝ ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող ճանապարհի մի հատվածում, մոտ մեկ օր է, ինչ տեղի է ունենում ադրբեջանցի «էկոակտիվիստների» բողոքի ակցիան՝ Ղարաբաղում բնապահպանական ինչ-որ տեռորի դադարեցման պահանջով։
Ադրբեջանցի ազգայնականներն ու լրագրողները (նրանց մեջ արդեն իսկ բացահայտվել են Ալիևի հատուկ ծառայությունները և թուրքերը) շարունակում են սադրել ռուս խաղաղապահներին։ Մեր մարտիկները երկրորդ օրն է՝ ցուցադրում են զարմանալի սառնասրտություն և տոկունություն։
Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Բաքուն դադարեցրել է Հայաստանից Ղարաբաղ բնական գազի մատակարարումը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) միասնական տեղեկատվական կենտրոնը»։
Այլ աղբյուրի ներկայացմամբ. «Վախկոտ ադրբեջանցին, լավ իմանալով, որ ռուս զինվորը հրահանգ ունի չպատասխանել սադրանքներին, առաջարկում է մեկ առ մեկ կռվել»։
Տեսնենք, թե Ալիեւն այս ազդակները կհասկանա՞: