• 15/12/2022

Ռուս սահմանապահներն ու խաղաղապահները որպես կայունության գործոն Հարավային Կովկասում

Ռուս սահմանապահներն ու խաղաղապահները որպես կայունության գործոն Հարավային Կովկասում

«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժումը դեկտեմբերի 20-ին կազմակերպում է կլոր սեղան՝ «Ռուս խաղաղապահները, սահմանապահները և 102-րդ բազան որպես կայունացնող գործոն Հարավային Կովկասում»։

Քննարկվելու են հետևյալ թեմաները.

– ադրբեջանական սադրանքները Բերձորի (Լաչինի) միջանցքում և ռուս խաղաղապահների արձագանքը.

-Արցախի շուրջ իրավիճակի հնարավոր զարգացում. կա՞ ելք փակուղուց.

-Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններ. հնարավոր հեռանկարներ.

– Հայաստանի և Արցախի անվտանգության հայեցակարգը և Ռուսաստանի դերը.

-Ռուսաստանի կայունացնող գործոնը Հարավային Կովկասում.

Կլոր սեղանը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, սկիզբը՝ ժամը 15:00-ին, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում՝ ք.Երևան, փ. Կորյուն 19ա, 3-րդ հարկ.

Հրավիրում ենք մասնակցելու քաղաքագետներին, միջազգային հարցերով փորձագետներին, պատմաբաններին, ռազմական փորձագետներին, ինչպես նաև այս թեմայով հետաքրքրված մեր բոլոր համակիրներին։

Շարժման անդամների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքն ազատ է։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել էլ. simkusakcutyun@mail.ru

Շարժման գործադիր կոմիտե