• 16/12/2022

Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների և գեներատորների տեղափոխումն Ուկրաինա ՌԴ-ում տարակուսանք է առաջացնում. ՏԱՍՍ

Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների և գեներատորների տեղափոխումն Ուկրաինա ՌԴ-ում տարակուսանք է առաջացնում. ՏԱՍՍ

Ադրբեջանի կողմից հումանիտար օգնության կարգով տրանսֆորմատորների և գեներատորների տեղափոխումն Ուկրաինա Ռուսաստանում տարակուսանք է առաջացնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրներին։

«Բաքվի կողմից նման քայլը տարակուսելի է։ Ռազմական գործողությունների շրջանակում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացնում է Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից ռազմական նպատակներով։ Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե հիմնովին փոխեն իրավիճակը, չեն հասնում մարդասիրական օգնություն ասվածի մակարդակի»,- ասել է աղբյուրը։

Այլ հարց է, թե ինչու պետք է այլ կերպ վարվեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի վերաբերմունքը ԱՊՀ երկրների նկատմամբ, որն արտահայտվում է «մեղրաբլիթների բաժանման տեսքով, բայց ամբողջովին անտեսում է մտրակները»։